Ծրագրի սոցիոլոգի թափուր աշխատատեղ, «ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ, ք․Գյումրի
Կազմակերպություն․«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ
Պաշտոն․Ծրագրի սոցիոլոգ
Ոլորտ․ Մարդու իրավունքներ և շահերի պաշտպանություն, մշտադիտարկում
Վայր. ՀՀ, Շիրակի մարզ ք․Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ․20 հուլիսի 2016թ․
Աշխատանքային պարտականություններ.
- Մշակել մշտադիտարկման հարցաթերթիկներ
- Կատարել ծրագրի շահառուների կողմից լրացված հարցաթերթիկների վերլուծություն
- Մշակել ֆոկուս խմբային հանդիպում-քննարկումների հարցաթերթիկներ
- Մասնակցել ֆոկուս խմբային քննարկումներին Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերում
- Կատարել ֆոկուս խմբային հանդիպում-քննարկումների լրացված հարցաթերթիկների վերլուծություն
- Մասնակցել համակարգային և ընթացակարգային առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքներին
- Կատարել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԲՍՓ հանձնաժողովների և ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կայք էջերի ուսումնասիրություն և վերլուծություն
- Մասնակցել ծրագրի ամփոփիչ զեկույցի մշակման աշխատանքներին
Պահանջվող որակավորում.
- Մասնագիտական բարձրագույն կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (նախապատվությունը կտրվի մշտադիտարկման ոլորտում փորձ ունեցեղներին)
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի, որպես առավելություն)
- Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն
- Թիմային աշխատանքը կազմակերպելու հմտություններ
- Հաղորդակցվելու, լարված իրավիճակում աշխատելու հմտություններ և ճկունություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն և ինտերնետից օգտվելու ունակություն (MS Office, Internet)
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում և փորձ կարող են իրենց ինքնակենսագրականը /CV/ և շարժառիթ նամակը հայերեն տարբերակով ուղարկել[email protected] և [email protected] էլ. հասցեներին, ինչպես նաև կարող են ներկայացնել կազմակերպության գրասենյակ (ՀՀ, ք․Գյումրի Ծուլուկիձե 5)։ Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել «Ծրագրի սոցիոլոգ», այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
Լրացուցիչ տեղեկատվություն
Ծրագրի սկիզբը. 01.08.2016թ.-25․12․2016թ
Տևողությունը. 5 ամիս
Հաշվետու է․ Ծրագրի ղեկավարին, ՀԿ Նախագահին
Ծրագրի մասին. «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական Փորձաքննության Գործակալության (ԲՍՓ) կողմից մատուցվող ծառայությունների թափանցիկ և հաշվետվողական գործունեության իրականացման խթանում» ծրագիր։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոնտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերի բժշկասոցիալական փորձաքննական գործակալության հանձնաժողովների կողմից մատուցվող ծառայությունների թափանցիկ և հաշվետվողական գործունեության իրականացմանը և ծառայությունների որակի բարձրացմանը։