Թափուր աշխատատեղ «Խորհրդարանական ընտրությունների վերահսկողություն-2017» ծրագրում
Աղբյուր՝ www.citizenobserver.am
Պաշտոնը՝ Իրավաբան
Աշխատանքի սկիզբը՝ Հունվար, 2017
Տևողությունը՝ մինչև 6 ամիս՝ հնարավոր երկարաձգմամբ
Վայրը՝ Երևան
Աշխատանքի նկարագրություն
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից: Ծրագիրն իրականացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Ծրագիրն իրականցվում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության կողմից:
Ծրագրի նպատակն է համապարփակ դիտորդական առաքելություն իրականացնել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Իրավաբանը պատասխանատու է ծրագրի իրավական բաղադրիչի իրականացմանն օժանդակելու համար:
Հիմնական աշխատանքային պարտականություններ
- Վերապատրաստման դասընթացներ վարել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան,
- Իրավական խորհդրատվություն տրամադրել դիտորդներին և ԶԼՄ ներկայացուցիչներին քվեարկության օրը,
- Մասնակցել ընտրական բողոքարկումների գործընթացին,
- Կազմել անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծեր (դիմումներ, բողոքներ, հայցեր, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ և այլն),
- Մասնակցել Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի նիստերին,
- Ներկայացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների շահերը Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաև դատական ատյաններում,
- Ուսումնասիրել համապատասխան օրենսդրությունը, նախադեպային իրավունքը՝ ներառյալ միջազգային իրավական ակտերը,
- Զեկույց պատրաստել դատական գործերի և կատարված աշխատանքի վերաբերյալ:
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իրավական ոլորտում,
- Վարչական իրավունքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հայաստանում ընտրակությունների բողոքարկման գործընթացներին մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն;
- Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
- Հայերենի գերազանց իմացություն,
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային ծրագրերի / MS Office / գերազանց իմացություն,
- Կազմակերպչական գերազանց ունակություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Առանձին և թիմով աշխատելու ունակություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը անգլերենով կամ հայերենով հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]՝ վերնագրի տողում նշելով թափուր հաստիքի անվանումը:
Դիմելու վերջնաժամկետ
Դիմելու վերջնաժամկետն է 2017թ. հունվարի 15-ը: Հարցազրույցը տեղի կունենա Երևանում 2017թ. հունվարի 17-ին:
Նախաձեռնության մասին.
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ.-ին, որի ներկայիս անդամ կազմակերպություններն են՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «ԻրավունքիԵվրոպա միավորում» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանիտեղական և համապետական ընտրությունների ժամանակ՝ ապահովելու դրանց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։