Ազգային ավագ մասնագետի թափուր հաստիք Բնապահպանության նախարարությունում
Աղբյուրը՝ www.mnp.am
7 ամիս աշխատանքի համար մինչև 25 հազար դոլարին համարժեք դրամ ընդհանուր աշխատավարձով Ազգային ավագ փորձագետի ընտրության մրցույթին մասնակցելու հրավեր:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Պաշտոնը՝ Ազգային ավագ փորձագետ՝ պատասխանատու Հայաստանի դիրքորոշման մշակման համար Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության շրջանակնե-րում
Պայմանագրի ժամկետը՝ 01 հունիսի – 25 դեկտեմբերի, 2019 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերությանը 2018թ. օգոստոսին:
Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերությունը (NDC Partnership) երկրների և կազմակերպությունների դաշինք է, որը միտված է աջակցել երկրներին ազգային մակարդակով սահմանված ներդրումների հավակնությունն իրականացնելու և այն ընդարձակելու հարցում:
Գործընկերության Ծրագրի մշակման նպատակն է խթանել Հայաստանում մեղմման և հարմարվողականության գործողությունները, կլիմայի վերաբերյալ գործողությունների ռազմավարական ծրագրի գործողությունների պլանը և մինչև 2020թ. նախատեսվող նախագծերը։
Այս համատեքստում, գիտակցելով երկրի նկարագիրն ունենալու կարևորությունը` Ազգային ավագ փորձագետը պետք է հանդես գա որպես համակարգող և համախմբող Գործընկերության ծրագրի մշակող դերակատարների և ռեսուրսների համար Բնապահպանության նախարարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (որպես համակարգողներ) և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (որպես վարող) ուղղորդմամբ ։
Հաշվետվողականությունը
Փորձագետը պետք է զեկուցի և խորհրդատվություն տրամադրի Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության համակարգողներին: Նա պետք է ուղղորդվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի կողմից՝ սերտորեն համագործակցելով Ազգային մակարդակով սահմանված ներդրումների Գործընկերության աջակցության բաժնի հետ:
Դերն ու պարտականությունները
Փորձագետը պետք է ռազմավարական խորհրդատվություն տրամադրի Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության համակարգողներին՝ աջակցի դերակատարների և ռեսուրսների համակարգմանը և համախմբմանը՝ Գործընկերության Ծրագրի մշակման և իրականացման համար, ներառյալ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (ԱՄՍՆ) հետ կապված գործողությունները և գործընթացները:
Փորձագետն առանցքային դերակատարում ունի ԱՄՍՆ Գործընկերության երկրի ներգրավման գործընթացում գործողությունների համակարգման և ներգրավման գործում: Սա ներառում է աշխատանք ազգային համակարգողների և գործընկերների հետ:
• Աջակցել երկրին կարիքների, առաջնահերթությունների և զարգացման չափորոշիչների ձևակերպմանը ԱՄՍՆ Գործընկերության Ծրագրի մշակման և իրականացման ընթացքում
• Աջակցել գործողությունների համաձայնեցմանը և համակարգմանը, ԱՄՍՆ առնչվող գործողությունների շրջանակում կանոնավոր կերպով հաղորդակցվել գործընկերների հետ, մասնավորապես` EU4Climate /ԵՄ-ը կլիմայի համար/, EU4Energy /ԵՄ-ը էներգիայի համար/, Կանաչ Կլիմայի Հիմնադրամի ներքո երկրի ազգային ծրագիր /Country Programming for GCF/, «Հարմարվողականության ազգային ծրագիր (NAP), Թափանցիկությունը կարողությունների զարգացման նախաձեռնության (CBIT)` գործողությունները կարգավորելու համաձայնեցնելու համար:
• Համակարգել ԱՄՍՆ Գործընկերության Ծրագրի մշակումը տարբեր նախարարու-թյունների, կառավարական և ոչ կառավարական կազմակերպու¬թյունների, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների ներգրավմամբ։ Կազմակերպել և նախաձեռնել (ըստ անհրաժեշտության) ոլորտային խորհրդա-տվություններ, երկխոսություններ, հանդիպումներ, երկկողմ հանդիպում¬ներ և այլն:
• Նպաստել տեղեկատվության շարունակական փոխանակմանն ազգային և միջազգային գործընկերների հետ, ներառյալ զարգացնող և իրականացնող գործընկերներին/, ովքեր Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության անդամ չեն:
• Համագործակցել ԱՄՍՆ Գործընկերության աջակցության բաժնի հետ (ազգային/ տարածաշրջանային/գլոբալ) տեղեկատվության ուղղահայաց փոխանակման նպատակով, ինչը կնպաստի երկիրը ներգրավելու համար համապատասխան գիտելիքների ձեռքբերմանը:
• Միջոցներ տրամադրել լավագույն փորձի և քաղված դասերի վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտելու և տարածելու համար:
• Հետևել երկրի ներգրավվածության առաջընթացին և տրամադրել պարբերական առաջընթացի հաշվետվություններ ԱՄՍՆ Գործընկերության Ղեկավար կոմիտեին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և գործընկերության աջակցության բաժնի միջոցով։
• Համակարգողներին և աջակցման բաժնին խորհրդատվություն տրամադրել ցանկացած ուշագրավ հարցի շուրջ, այդ թվում գործընկերության ռիսկերի և հնարավորությունների և գործընկերության ծրագրի վերաբերյալ:
Արդյունքները
• Հայաստանի համար ԱՄՍՆ Գործընկերության ծրագրի մշակում՝ ներառելով պահանջարկի կողմ, որն իրենից ներկայացնում է Գործընկերության ծրագրի իրականացման արդյունքների շղթա և առաջարկի կողմ, որտեղ այդ արդյունքները հավաքագրվում և մշակվում են՝ գործընկերների հետ համագործակցության միջոցով։
• Գործընկերության ծրագրի զարգացմանն ուղղված գործողությունների ամենամսյա թարմացում, իրականացնող գործընկերների և կառավարու¬թյան հաստատությունների հետ փոխգործակցության միջոցով, ներառյալ հադիպումների արդյունքներն ըստ պահանջի, հնարավորու¬թյունների բացահայտում, ակնակալվող մարտահրավերներ, խոչընդոտները և դրանց արձագանքելու առաջարկությունները։
• 2019 թ. առնվազն 2 երկխոսության անցկացում, որոնք կնպաստեն ԱՄՍՆ-ի իրականացման, կլիմայի հետ կապված գործողությունների պլանավորման առաջնահերթությունների և կարիքների բացահայտմանը:
• Տրամադրել առաջարկություններ ԱՄՍՆ-ի հետ կապված գործողությունների վերաբերյալ, համաձայն ազգային համակարգողի NDC գործընկերության աջակցության բաժնի պահանջների
• Հայաստանում ԱՄՍՆ–ի իրականացման հետ կապված այլ առաջադրանքներ։
Հմտություններ և կարողություններ
• Հաղորդակցման և համակարգման գերազանց հմտություններ,
• Հասկանալ տարբեր կողմերի շահերը և ապահովել գործողությունների համաձայնեցում և համակարգում,
• Նպատակների և վերջնաժամկետների որակյալ և հետևողական պահպանում,
• Պատասխանատվություն կրել և իրականացնել աշխատանք թիրախային ձեռքբեր¬ման՝ խոչընդոտները, ձախողումները և անորոշությունները հաղթահա-րելու համար,
• Ռեսուրսների, գործընկերների, մեթոդների և տեղեկատվության արդյունավետ կիրառում,
• Նախաձեռնել և վարել գործընթացներ,
• Հստակ ներկայացնել բարդ հայեցակարգային գաղափարները մյուս կողմերին,
• Հարմարեցնել հաղորդակցությունը թիրախային լսարանին,
• Մշտապես հնարավորություններ փնտրել սովորելու և գիտելիքը կիսելու համար,
• Թիմային աշխատանք, գիտելիքի կիսում և հարաբերությունների պահպանում,
• Խրախուսել համագործակցությունը և բարելավել կատարողականը,
• Հայերեն և անգլերեն հաղորդակցվելու բանավոր և գրավոր գերազանց հմտություններ:
Պահանջվող որակավորումներ
• Մագիստրոսի աստիճան բնապահպանության, հանրային քաղաքականության, տնտեսագիտության կամ այլ հարակից բնագավառում:
Մասնագիտական փորձ
• Առնվազն 10 տարվա փորձ հասարակական, մասնավոր կամ երրորդ ոլորտի կազմակերպությունում, որն ուղղված է տարբեր դերակատարների համակարգման, բազմակողմ շահագրգիռ կողմերի աշխատանքային պլանների պատրաստման և իրականացման համակարգման, ռեսուրսների մոբիլիզացման, կլիմային առնչվող գործողությունների վերաբերյալ առաջարկների պատրաստման, մոնիտորինգի և նախագծի գնահատման և ծրագրի կառավարման վրա:
• Հայաստանի կառավարության կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի քաղաքականության և հաստատման ընթացակարգերի հստակ պատկերացում
• Կլիմայի փոփոխության և ազգային մակարդակով սահմանված ներդրումների մասով փորձ և գիտելիք
• Հայերենի և անգլերենի վարժ իմացություն
• Վարժ գրելու և հաղորդակցվելու հմտություններ
• Հայաստանում կլիմայի փոփոխության հետ կապված ազգային ծրագրերի, ռազմավարությունների և քաղաքականության վերաբերյալ լավ իմացություն
• MS Office ծրագրի օգտագործման փորձ և համապատասխան հմտություններ (MS Word, Excel, Powerpoint և այլն):
• Excel-ի և այլ գործիքների ու փաթեթների առաջադեմ գիտելիքներ՝ ծրագրի կառավարման համար:
Խորհրդատուի ընտրությունը պետք է լինի հիմնված հետևյալ մեթոդաբանության վրա
Թեկնածուները կգնահատվեն գումարային վերլուծության մեթոդով` հաշվի առնելով դիմողների տեխնիկական որակավորումների, փորձի եւ ֆինանսական առաջարկության համադրությունը: Պայմանագիրը կնքվում է անհատ խորհրդատուի հետ, որի առաջարկը գնահատվել է եւ սահմանվել որպես տեխնիկական պահանջներին համապատասխան/բավարարելի/ ընդունելի եւ ստացել է առավելագույն կուտակային (տեխնիկական եւ ֆինանսական) գնահատականներից ներքևում սահմանված տեխնիկական եւ ֆինանսական չափանիշներից:
Ֆինանսական գնահատման համար կքննարկվեն միայն տեխնիկական գնահատման մեջ առնվազն 49 միավոր ունեցող թեկնածուները:
Տեխնիկական չափորոշիչներ՝ - ընդհանուր գնահատման 70% - առավելագույնը 70 միավոր
• Չափանիշներ A: Համապատասխան կրթություն և համապատասխան աշխատանքային փորձ `առավելագույնը՝ 20 միավոր
• Չափանիշներ B: Կլիմայի փոփոխության քաղաքականության խնդիրների իմացություն՝ 20 միավոր
• Չափանիշներ C: Ռազմավարական ծրագրերի, ազգային պլանների մշակման մասնագիտական փորձ՝ 30 միավոր
Ֆինանսական չափանիշներ` ընդհանուր գնահատման 30% - առավելագույնը: 30 միավոր
Ֆինանսական առաջարկին հատկացված առավելագույն միավորները տրամադրվում են ամենացածր գների առաջարկին: Բոլոր մյուս գնային առաջարկները հակառակ համամասնությամբ ստանում են միավորներ:
Նշում.
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ֆինանսական առաջարկն ամբողջությամբ ներառյալ օրական վճար է եւ հաշվի է առնվում պայմանագրային ժամանակահատվածում խորհրդատուի / կապալառուի կողմից կատարված տարբեր ծախսերը (օրինակ `վճար, առողջության ապահովագրություն եւ ծառայությունների իրականացման հետ կապված ցանկացած այլ համապատասխան ծախս):
Հայտերն ընդունվում են [email protected] և [email protected] հասցեներով մինչև 2019թ. մայիսի 26-ը, ժամը 17:00-ը։