Զանգերի կոնտրոնի գործավարների հավաքագրում
Source: www.citizenobserver.am
Զանգերի կոնտրոնի գործավարների հավաքագրում
1․Աշխատելու են երկու հերթափոխով, յուրաքանչյուրի տևողությունը՝ 12-13 ժամ, հիմնական տարբերակներն են՝ առավոտյան 07։00-ից մինչև 19։00 կամ 20։00՝ կախված քվեարկելու են ընթացքում թե՝ ոչ։ Երեկոյան հերթափոխը կտևի 20։00-ից մինչև հաջորդ առավոտ, ժամը՝ 08։00-ն։ (եթե օպերատորի պատասխանատվության տակ գտնվող ընտատարածքում ավելի շուտ ամփոփվեն տվյալները և բոլոր տեղամասերը վերջնականորեն փակվեն, օպերատորի աշխատանքը կարող է վերջանալ նշված ժամից ավելի շուտ)։
Այն դեպքում, երբ քվեարկության օրը լրացված արձանագրությունները թերի կլինեն, քվեարկությանը հաջորդող երկու օրվա ընթացքում օպերատորները պետք է գան և լրամշակեն իրենց կողմից արձանագրված ահազանգերի բովադակությունը։
Ցերեկային հերթափոխի օպերատորների հավաքագրվող քանակը՝ 15
Գիշերային հերթափոխի օպերատորների հավաքագրվող քանակը՝ 7
2․Ցանակլի է, որ օպերատորները ունենան անձնական լավ հեռախոս և պարտադիր իրենց հետ ունենան անձնական համակարգիչներ, քարտերը կտրամադրվեն մեր կողմից, հեռախոսի բացակայության դեպքում իրենց կապահովենք նաև հեռախոսով։
Օպերատորը պետք է՝
Լինի քաղաքականպես չեզոք և չանդամակցի խորհրդարանում ներկայացված որևէ կուսակցության
Ցանկալի որակավորումներ՝
1․ Գերազանց հաղորդակցության հմտություններ
2․Թիմում աշխատելու ունակություն
3․Սուղ և լարված իրավիճակներում աշխատելու և կողմնորոշվելու կարողություն
4․Զանգերի կենտրոնում աշխատանքային փորձը ցանկալի է
Աշխատանքի համար նախատեսվում է սիմվոլիկ փոխհատուցում
Խնդրում ենք ուղարկել հետաքրքրված անձանց անուն, ազգանունները, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և փորձառությունը մինչև մարտի 15-ը
Տվյալները կարող եք ուղարկել Գայանեին կամ Մարիամին։
Ընտրված մասնակիցները անցնելու են ընտրական օրենսգրքի և դիտորդական առաքելության վերաբերյալ մասնագիտացված դասընթաց, որը կտևի մոտ 2 ժամ։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝