Կամավորի աշխատանք ԹԻՀԿ հաղորդակցության թիմում
Աղբյուրը՝ www.transparency.am
Աշխատաժամանակ` 20 ժամ
Տևողությունը` երկու ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ
Աշխատանքի սկիզբը` 2019 թ. հունիսի 1
Վայրը` Սարյան 12, Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հաղորդակցության և հանրային կապերով (PR) հետաքրքրված երիտասարդի, ով ցանկանում է կիրառել իր գիտելիքները և պրակտիկ հմտությունները՝ աշխատելով կոռուպցիայի դեմ պայքարում առաջատար և հեղինակավոր կազմակերպության պրոֆեսիոնալ թիմի հետ։
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի նախաձեռնող և ճշտապահ, օժտված լինի կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններով, ունենա գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններ։
Կամավորի աշխատանքի նկարագիր
- Տեքստային նյութերի, մամուլի հաղորդագրությունների, հայտարարությունների, տեղեկանքների նախնական մշակում
- Միջացառումների կազմակերպման ընթացքում տեխնիկական աջակցություն (լուսա/տեսա նկարահանում, բանախոսների ելույթներից որոշակի հատվածների արձանագրում և այլն)
- Գրադարանի գրքերի տվյալների մուտքագրում/թարմացում օնլայն համակարգում
- Էլեկտրոնային նամակների հասցեագրում և էլեկտրոնային հասցեների պարբերական թարմացում հաղորդակցության թիմի հետ համատեղ
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
- Հանրային կապերի, հաղորդակցության, լրագրության ոլորտի ուսանող կամ շրջանավարտ
- Հաղորդակցման գրավոր և բանավոր հմտություններ
- Պլանավորման/կազմակերպչական հմտություններ
- ՏՏ հմտություններ, այդ թվում` Word, Excel, Power Point, Google docs-ով աշխատելու հմտություններ (ցանկալի)
- Լուսա/տեսանկարման հմտություններ (ցանկալի)
- Հայերենի և անգլերենի իմացություն
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
- Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև ս.թ. մայիսի 26-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Կամավոր:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-2020թթ. ռազմավարության հիմքում: