«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հրավիրում է կամավորների՝ լրագրողական աշխատանք կատարելու համար
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հրավիրում է կամավորների՝ լրագրողական աշխատանք կատարելու համար
Կամավոր աշխատանքի նկարագրություն
- Հիմնադրամի շահառու ընտանիքների, տնակներում բնակվող անձանց հիմնախնդիրների լուսաբանում՝ հոդվածների, էսսեների, ֆոտոպատմությունների, տեսանյութերի, ինֆոգրաֆիկների կամ այլ հնարավոր նյութերի տեսքով:
- Հիմնադրամի գործունեությունը լուսաբանող նյութերի տրամադրում տարբեր լրատվական միջոցներին (հեռուստատեսություն, կայքեր և այլն);
- Այլ աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության:
Պահանջվող որակավորումներ
- Լրագրողական, բանասիրական կամ այլ հարակից ոլորտների կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)
- Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու կարողություն
- Ստեղծագործական մոտեցում
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը, ինչպես նաև լրագրողական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
Կամավոր աշխատանքի ընձեռած հնարավորությունները
- Փորձառություն ձեռք բերել հասարակական աշխատանքի ոլորտում
- Հմտանալ մասնագիտական աշխատանքի կատարման մեջ
- Ստանալ համապատասխան աշխատանք կատարելու հավաստագիր
Ընտրված կամավոր(ներ)ի հետ կկնքվի կամավոր աշխատանքի մասին պայմանագիր՝ համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի։
Եթե ցանկանում եք համալրել մեր կամավորների շարքերը և Ձեր նպաստը բերել Գյումրին տնակներից ազատելու կարևորագույն առաքելությանը, ապա կարող եք ձեր կենսագրականն ու մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] հասցեին։
Հարցերի դեպքում կարող եք այցելել Հիմնադրամի գրասենյակ՝ Անկախության 9ա, 3-րդ հարկ, 312 սենյակ հասցեով կամ զանգահարել 0312 6 01 00 հեռախոսահամարով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 10-ն է:
Հիմնադրամի մասին
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի առաքելությունն է նպաստել Գյումրիում ժամանակավոր կացարան-տնակներում բնակվողների կեցության բարելավմանը, Գյումրին տնակներից ազատելուն` հանրային իրազեկության և ակտիվության բարձրացմամբ, բնակարանային հիմնախնդրի լուծման այլընտրանքային ռազմավարությունների կիրառմամբ, Հայաստանի, Սփյուռքի, շահագրգիռ այլ անձանց ու կառույցների ներուժի ներգրավմամբ և համախմբմամբ:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Գյումրու տարբեր ոլորտներում հեղինակություն ու մեծ փորձառություն ունեցող 21 անձինք են: Հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է: