Անհրաժեշտ են Ջրային ռեսուրսների ոլորտում բնապահպանության և տնտեսության փորձագետներ
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն հրավիրում է ջրային ռեսուրսների ոլորտում բնապահպանության և տնտեսության փորձագետների՝ համագործակցելու «Մերձսահմանային Ջողազի ջրամբարի համատեղ օգտագործմանհնարավորութունները» նախագծում:
Աշխատանքային ժամանակահատված
2018թ․հունվարի 25 - ապրիլի 15
Ծրագրում փորձագետների գործողությունները և աշխատանքային պարտավորությունները
• Այցելություններ Ջողազի և մեկ այլ ջրամբար Տավուշի մարզում,
Ջողազի ջրամբարի համատեղ օգտագործման ազդեցության գնահատում,
• Ջողազի ջրամբարի ներկա տեխնիկական և էկոլոգիական իրավիճակի, առկա բնապահպանական խնդիրների, վերանորոգմանանհրաժեշտության գնահատում,
• Ջրամբարի վերանորոգման համար անհրաժեշտ ծախսերի, համատեղ օգտագործման տնտեսական առավելությունների ու ռիսկերի գնահատում,
• Հաշվետվությունների պատրաստում:
Պահանջվող կրթություն և փորձ
- Ջրային ռեսուրսների բնապահպանական գնահատման երկարատև աշխատանքային փորձ կամ
- Ջրային ռեսուրսների տնտեսական օգտագործման և գնահատման երկարատև աշխատանքային փորձ,
-Ջրային ռեսուրսների բնապահպանական կամ տնտեսական գնահատման հաշվետվությունների պատրաստման աշխատանքային
փորձ:
Դիմելու կարգը
Խնդրում ենք ուղարկել ձեր CV-ները հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected], նամակի վերնագրում նշելով փորձագետ - բնապահպանության կամ փորձագետ – տնտեսության ոլորտում: Հայտերիընդունման ավարտը՝ 2018թ. հունվարի 24:
«Մերձսահմանային Ջողազի ջրամբարի համատեղ օգտագործման հնարավորութունները» նախագիծն իրականացվում է «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։