«Ճանապարհ դեպի աշխատանք» շահառուների հայտագրում
Աղբյուրը ՝ "Espaces" Youth Training Center
Ի՞նչ
«Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդների աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունները զարգացնելու հարցերում:
Ո՞վ
Ծրագրին կարող են մասնակցել 20-35 տարեկան երիտասարդները, ովքեր ներկայումս ուսանող չեն չեն աշխատում փնտրում են աշխատանք
- ցանկանում են զարգացնել սեփական հմտությունները
- պատրաստակամ են աշխատել մենթորի հետ և սովորել
- այլ երիտասարդներից
- պատրաստ են մասնակցել ծրագրի ամբողջ ընթացքին
Ինչպե՞ս
Ծրագրի ընթացքում երիտասարդները
- մասնակցում են 48 ժամ տևողությամբ դասընթացի (12 հանդիպում), որն ուղղված է աշխատաշուկայում երիտասարդների գրագետ ինքնաներկայացման (ինքնակենսագրական CV, մոտիվացիոն նամակ, աշխատանքային հարցազրույց), հաղորդակցման, ինքնակառավարման հմտությունների զարգացմանը և անհատական աճին:
- դասընթացին զուգահեռ կամավոր մենթորի հետ փնտրում են աշխատանք:
Ե՞րբ
2021 փետրվար - 2021 հուլիս, դասընթացը տեղի է ունենալու շաբաթ օրերին:
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 29, հեռ. 010 54 18 44, 055 54 18 45, (աշխ. ժամեր՝ երեքշաբթի-շաբաթ՝ 9:00-13:00, 14:00-18:00):
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը 2021 փետրվար - 2021 հուլիս ամիսներին իրականացնում է «Ճանապարհ դեպի աշխատանք» երիտասարդական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդների աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունները զարգացնելու հարցերում:
Ծրագրում որպես մասնակիցներ ներգրավվում են երկու խումբ երիտասարդներ.
Խումբ 1. Կամավորներ, ովքեր որպես մենթորներ աշխատում են 2 երիտասարդի հետ՝ ուղղորդելով նրանց աշխատանք փնտրելու հարցերում:
Խումբ 2. Շահառուներ, ովքեր փնտրում են աշխատանք և ցանկանում են զարգացնել իրենց աշխատանքային հմտությունները:
Ծրագրի ընթացքում.
Կամավորները և շահառուները միասին մասնակցում են 48 ժամ տևողությամբ դասընթացի, որը տեղի է ունենում շաբաթ օրերին (12 հանդիպում) և ներառում է հետևյալ թեմաները.
- Ինքնաներկայացում (ինքնակեսնագրական /CV/, մոտիվացիոն նամակաշխատանքային հարցազրույց),
- Նպատակադրում
- Անհատական աճի պլանավորում
- Աշխատանքային իրավունք
- Աշխատանքային էթիկա
- Հաղորդակցում և թիմային աշխատանք Ժամանակի կառավարում
- Հույզերի և սթրեսի կառավարում և այլն:
Կամավորները և շահառուները դասընթացին մասնակցելուց բացի միասին պատրաստում են աշխատանքի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, դիմում են տարբեր հաստիքների, նախապատրաստվում են աշխատանքային հարցազրույցների, ինչպես նաև պարբերաբար իրականացնում են զարգացվող հմտությունների գնահատում:
Ծրագրի կամավորները շահառուների հետ աշխատանքից բացի մասնակցում են նաև այլ հանդիպումների՝
- Կամավորների վերապատրաստման եռօրյա դասընթացին, որն ուղղված է մենթորության և քոուչինգի հմտություններ զարգացմանը:
- Ամիսը 1 անգամ մասնակցում են ծրագրի թիմի հետ հանդիպումներին՝ ուղղված ծրագրի գնահատմանն ու ընթացիկ խնդիրների կարգավորմանը: