Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 08 օգոստոսի, 2018
Վեբ բովանդակության մատչելիության դասընթացավարի թափուր աշխատատեղ
Աղբյուրը հասանելի է այստեղ:
Աշխատանքի սկիզբը՝ 2018 թ. սեպտեմբեր 1
Աշխատանքի ավարտը՝ 2018 թ. սեպտեմբերի 30
Վայրը՝ ՀՀ, Երևան 0009, Կորյունի 19ա
Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝ «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպությունը (նախկին «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ) հայտարարում է վեբ բովանդակության մատչելիություն դասընթացավարի թափուր աշխատատեղի մրցույթ:
Աշխատանքային պարտականություններ`
- մշակել և ծրագրի աշխատակազմի հետ համաձայնեցնել դասընթացի մոդուլը՝ հիմք ընդունելով Համացանցի կոնսորցիումի Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց 2.0-ը,
- ուսանողների շրջանում իրականացնել շուրջ 6 դասընթաց,
- զարգացնել դասընթացի մասնակիցների՝ մատչելի վեբ բովանդակություն ստեղծելու կարողություններն ու հմտությունները,
- Ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության միջազգային փորձը և դասընթացի շրջանակներում քննարկել Հայաստանում տեղայնացման հնարավոր տարբերակները:
Պահանջվող որակավորումներ՝
- բարձրագույն կրթություն ՏՏ ոլորտում,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- ինքնուրույն և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- նախաձեռնողականություն,
- դասընթացները մատչելի և նորարարարական մեթոդներով վարելու կարողություն:
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փորձագետների մասնակցությունը։
Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել անգլերեն կամ հայերեն կենսագրականը (CV) և LinkedIn-ի հղումը (առկայության դեպքում) [email protected] հասցեով մինչև օգոստոսի 14-ը՝ ժամը 19:00-ն: Նամակի թեմայի տողում պետք է նշել «Աշխատանք. դասընթացավար 02.18» բառերը:
Արդյունքների մասին կտեղեկացվեն միայն ընտրված անձինք։
Աշխատանք