Կայքի պատրաստման նպատակով ծառայությունների մատուցման մրցույթ
Աղբյուրը՝ infotun.armavirdc.org
«Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպությունը «Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի զարգացումը Հայաստանում ՔՀԿ-ների և նրանց թիրախ խմբերի հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարում է կայքի պատաստման ծառայությունների մատուցման գնման բաց մրցույթ:
«Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի զարգացումը Հայաստանում ՔՀԿ-ների և նրանց թիրախ խմբերի հզորացման միջոցով» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվորպական միության կողմից:
Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Հույսի Մեծամոր» ՀԿ և «Հանուն կրթության և գիտության» ՀԿ կազմակերպությունների կոնսորցիումի կողմից:
Կայքի նպատակն է սոցիալական ծառայությունների վերաբերյալ համակարգված և մատչելի տեղեկատվություն տրամադրել շահառուներին, թափանցիկ և հասանելի դարձնել սոցիալական ծառայությունների ոլորտում հայտարարվող դրամաշնորհների և գնումների մրցույթների մասին ինֆորմացիան, ստեղծել սոց. ծառայությունների մատուցող կազմակերպությունների բազա և նրանց հետ արագ կապի հնարավորություն:
Բաց մրցույթին մասնակցության պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
- Նախատեսված պարտավորությունների կատարման համար ունենա պահանջվող ֆինանսական և աշխատանքային ռեսուրսներ:
- Մասնակցելու իրավունք չունեն իրավաբանական այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
- Կորպորատիվ կայքեր պատրաստելու փորձ:
Մրցույթի ծածկագիրն է՝ 01/18 ԾՄ
Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:
Հետաքրքրված մասնակիցները կարող են լրացված հայտն ու պետական ռեգիստրի գրանցման վկայականի լուսապատճեն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին, կամ ներկայացնել «Հանուն կրթության և գիտության» ՀԿ գրասենյակ մինչև 2018թ. ապրիլի 27-ը ներառյալ:
Հայտի ձևաթուղթը և կայքի տեխնիկական նկարագիրը կարող եք ներբեռնել ստորև.
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Հայտերի դիտարկումը կկայանա ապրիլի 30-ին, ժամը 17։00-ին, «Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ի գրասենյակում (հասցե՝ ք.Երևան, Եր. Քոչար 15, բն. 92):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 093 183 182 հեռախոսահամարով: