Վորլդ Վիժն Հայաստանն ընդունում է բիզնես առաջարկներ
Աղբյուրը: https://www.wvi.org/stories/armenia/within-its-impact-investment-activities-world-vision-armenia-announces-call
Վորլդ Վիժն Հայաստանի մասին
Վորլդ Վիժնը ծառայում է աշխարհի 100-ից ավել երկրներում՝ նպաստելովմիլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։ Վորլդ ՎիժնըՀայաստանում իր գործունեությունն սկսել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժիցհետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրականօգնությանը զուգահեռ՝ Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել արդեն զարգացմանծրագրեր։ 2000-ին Գյումրիում մեկնարկել է «Երեխաների հովանավորության» ծրագիրը՝ սկիզբ դնելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղվածաշխատանքներին։
Այսօր Վորլդ Վիժն Հայաստանն ունի 15 գրասենյակ, և կազմակերպությանզարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110000 երեխա երկրի ողջտարածքում։
Հայտարարություն
Վորլդ Վիժն Հայաստանում մենք համոզված ենք, որ ֆինանսական և սոցիալականգործունեությունները կարող են ինտեգրված լինել: Մենք փնտրում ենք բիզնեսներիև ձեռնարկատերերի, ովքեր ընդունում են այս մարտահրավերը:
Վորլդ Վիժն Հայաստանը, իր եկամտի գեներացման գործողություններիշրջանակներում, նախատեսում է գործնական ներդրումներ կատարել արդեն իսկգործող փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ)։ Կատարված ներդրումիցառաջացած եկամուտը Վորլդ Վիժնը կուղղի առավել խոցելի երեխաներիկարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Այս հայտարարության շրջանակներում Վորլդ Վիժնն ակնկալում է ստանալդիմումներ Հայաստանում գրանցված ՓՄՁ-երից, որոնք իրենց բիզնեսնընդլայնելու համար ներդրում են փնտրում։
Եթե համապատասխանում եք վերը նշված կետերին, ապա կարող եք դիմել։Խնդրում ենք ուղարկել լրացված դիմումի ձևը worldvision_armenia@wvi.org էլ․հասցեին։
Ընտրության / բանակցության փուլում Վորլդ Վիժնի ներկայացուցիչներըկհանդիպեն դիմորդ ՓՄՁ-երին և կքննարկեն ներդրումային հնարավորությունը։
Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 1, 2020։