Կինը՝ որպես ժողովրդավարական արժեքներ տարածող
Աղբյուր՝ այստեղ
«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ն ս/թ հունիսի 1-ից մեկնարկել է «Կինը՝ որպես ժողովրդավարական արժեքներ տարածող» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ աջակցել գյուղական բնակչության որոշումների կայացման գործընթացին՝ վերջիններիս ներգրավվածության բարձրացմանը և կանանց կողմից ժողովրդավարության օրակարգի ձևավորմանը:
Ծրագրով նախատեսված է ՝
1. Ս/թ սեպտեմբերի 10-14-ը Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի «Երեքնուկ» հանգստյան տանը կկազմակերպվի 5-օրյա սեմինար-դասընթաց՝ Շիրակի մարզի գյուղական համայնքների թվով 15 իգական սեռի 18-45 տարեկան մասնակիցների համար:
Դասընթացի թեմաներն են՝
• Ընտրական գործընթացներ,
• ՏԻՄ-երի իրավունքները և պարտականությունները,
• ՏԻՄ և համապետական ընտրություններ,
• Կանանց ներգրավվածությունը համայնքներում որոշումների կայացման գործընթացում։
2․ Ծրագրի շահառու համայնքների միջև կստեղծվի տեղեկատվության փոխանակման և համագործակցության ցանց:
3. Դասընթացի մասնակիցների միջոցով կկազմակերպվի «Իրազեկման շրջիկ թատրոն» Շիրակի մարզի 6 համայնքներում, որն ուղղված կլինի գյուղական բնակչության շրջանում կանանց հանրային մասնակցության և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը։
Շրջիկ թատրոնի աշխատանքներին ներգրավված բոլոր մասնակիցները ծրագրի ավարտին կստանան դրամական խրախուսական մրցանակներ։
Ծրագրին մասնակցելու համար կարող եք լրացնել ստորև ներկայացվող հայտադիմումը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 15-ը օգոստոսի 2017թ․ ժամը՝ 18։00-ն:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել +374 93/41 05-33-30 հեռախոսահամարներով կամ այցելել ‹‹ԼոգոՍ›› ԻՀԿ գրասենյակ։
Հասցեն ք.Գյումրի, Ղորղանյան 79