Մեկօրյա Դասընթաց Կանայք Տեղական Ժողովրդավարական Գործընթացներում 2
Աղբյուր՝ այստեղ
Սույն թվականի նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» 2 (Փուլ 2) ծրագիրը կազմակերպելու է մեկօրյա նախընտրական դասընթացներ Լոռվա, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Կապան, Սսիսիան, Քաջարան, Արենի, Գլաձոր, Եղեգիս, Բերդ, Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Տաշիր, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ և Օձուն խոշորացվող համայնքների 210 բնակավայրերը ներկայացնող հավանական կին թեկնածուների (համայնքի ղեկավար և ավագանու անդամ) կարողությունները զարգացնելու նպատակով:
Սեպտեմբերի 18-22-ը մեկօրյա դասընթացներ կկազմակերպվեն չորս թիրախային մարզերում պոտենցիալ կին թեկնածուների համար:
Դասընթացը կտևի վեց ժամ և կներառի հետյալ թեմաները՝
ՏԻՄ լիազորությունները և պարտականությունները
Կանանց քաղաքական մասնակցության կարևորությունը
Թեկնածուների գրանցումը և ժամանակացույցը
Քրաուդֆանդինգը, որպես գործիք ընտրագրավի գումարը հավաքելու համար
Արդյունավետ նախընտրական արշավի կազմակերում
Դասընթացների մասնակիցների ընտրությունը կկատարվի ծրագրային թիմի կողմից հիմնվելով կին թեկնածուների դիմում հայտերի վրա:
***
«Կանայք տեղակական ժողովրդավարական գործընթացներում 2/ Փուլ 2» ծրագիրը նպատակ ունի խրախուսել կանանց եւ երիտասարդների մասնակցությունը տեղական կառավարման եւ զարգացման գործընթացներում: Ծրագիրը իրակացվում է Լոռվա, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության / Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն ֆինանսավորմամբ: