Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 13 մայիսի, 2020
Կանայք քաղաքականության մեջ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում ընդունում է դիմումներ «Գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի(STEM) ոլորտի կանանց առաջնորդության առցանց դպրոց»-ին մասնակցելու համար։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/STEM_Arm:
Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ պարտադիր պայմաններին․
● Ունենան STEM ոլորտներում նվազագույնը մագիստրոսի աստիճան,
● Աշխատեն կամ հետազոտություն կատարեն նշված ոլորտներում,
● Հետաքրքրված լինեն կանանց քաղաքական մասնակցությամբ և համայնքային զարգացմամբ։
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կկազմակերպվեն առցանց երկու դպրոցներ, որոնք տեղի կունենան 2020թ.-ի մայիսի 29-31-ը և հունիսի 5-7-ը։ Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ընտրել առաջարկվող դպրոցներից մեկը՝ ըստ իրենց հարմարության։
Առցանց դիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ մայիսի 20-ը ներառյալ՝ հետևյալ հղումով՝ https://bit.ly/35KN48J։
«Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ