Հանրային կառավարման փորձագետի աշխատանքի հնարավորություն ԹԻՀԿ-ում
Աղբյուրը ՝ TIAC
Պաշտոնը` հանրային կառավարման/ հանրային քաղաքականության փորձագետ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է հանրային կառավարման/հանրային քաղաքականության փորձագետի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումներին, բարեվարքության ինստիտուտների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և պատասխանատու կլինի ազգային հակակոռուպցիոն օրակարգի խթանման, ազգային քաղաքականության և միջազգային պարտավորությունների ուսումնասիրության ու վերլուծության, ինչպես նաև համապատասխան վերլուծականների, համառոտագրերի և զեկույցների մշակման համար:
Հանրային կառավարման/հանրային քաղաքականության փորձագետի պաշտոնի համար պահանջվում են՝
- Հայաստանում հանրային կառավարման, ակակոռուպցիոն ազգային օրենսդրության/քաղաքականության և առնչվող միջազգային փորձի վերաբերյալ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նշված ոլորտի քաղաքականության և պետական կառույցների կատարողականի ինչպես նաև՝ իրավական ակտերի, և միջազգային պարտավորությունների ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնելու համար՝ ըստ մշակված մեթոդաբանության
- Վերլուծական և գրավոր գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունների, համառոտագրերի (policy brief), վերլուծականների, զեկույցների մշակման համար
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են տարբեր հանդիպումներում, միջոցառումներում, մամուլի և առնչվող կառույցների հետ փոխհարաբերություններում հանդես գալու և առնչվող թեմաների շուրջ կազմակերպության դիրքորոշումը ներկայացնելու համար
- Ջատագովության հմտություններ և պետական մարմիններ հետ աշխատելու փորձ, որոնք անհրաժեշտ են հակակոռուպցիոն քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունները ներկայացնելու և առաջ տանելու համար:
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- համակարգչային գիտելիքներ
- ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
- բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում հանրային կառավարման, հանրային քաղաքականության կամ համանման այլ ոլորտներում
- հանրային կառավարման ոլորտին առնչվող առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և/կամ հակակոռուպցիոն քաղաքականության/օրենսդրության և միջազգային փորձի վերաբերյալ գիտելիքներ
- ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ/զեկույցներ և քաղաքականության վերլուծականներ և համառոտագրեր մշակելու փորձառություն
- հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն /ցանկալի է/
- գրավոր և բանավոր հաղորդակցության և ներկայացման գերազանց հմտություններ
- հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ
- թիմային և անկախ աշխատելու կարողություն
- շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
- բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն և ցանկություն
- տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- պատասխանատվության բարձր զգացողություն
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և վերլուծական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. ապրիլի 18-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «փորձագետ» բառը:
Ընտրւթյունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ. ռազմավարության հիմքում:
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: