«Ինչպե՞ս ստեղծել որակյալ տեքստեր» երկօրյա դասընթաց
Մարտունի Ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում անցկացնում է երկօրյա դասընթաց «Ինչպես ստեղծել որակյալ տեքստեր» թեմայով։ Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների տեքստ գրելու հմտությունները: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան վերլուծական և քննադատական հմտությունների զարգացմանը զուգահեռ զարգացնել որակյալ տեքստեր գրելու իրենց հմտությունները:
Դասընթացը վարելու է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն, արձակագիր, գրականագետ, հասարակական գործիչ Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Դասընթացին կարող են մասնակցել 17 տարին լրացած այն անձինք, ովքեր.
➡️ գրում են տեքստեր
➡️հետաքրքրված են իրենց շուրջը կատարվող իրադարձություններով
➡️սիրում են վերլուծել տեսածը, կարդացածն ու լսածը
➡️ուզում են զարգացնել վերլուծական ու ստեղծագործական հմտությունները
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլ. hասցեին ուղարկել նախընտրած թեմայով գրված տեքստ և հակիրճ նամակ, թե ինչու եք ուզում մասնակցել դասընթացին, վերնագրի տողում նշելով «Տեքստ_Անուն Ազգանուն»:
Ուղարկվելիք տեքստը պիտի ունենա հետևյալ չափանիշները.
➡️լինի word doc ծրագրով գրված, վերնագրով ու հեղինակի անունով (կամ գրչանունով), 1-2 էջ (կարող է ավելի երկար լինել), մեկ տողարանքով, էջադրված, սիլֆայեն տառատեսակով
➡️լինի հասարակական որևէ կարևոր հարցի մասին (ձեր կամ մեկ ուրիշի վերաբերմունքը, վերլուծությունը), կամ քաղաքացիական հասարակության ասպարեզում ձեզ ծանոթ գործունեության որևէ հարցի մասին (գեղարվեստական գրվածքները և էսսեները կարող են լինել ազատ ժանրի, սակայն
➡️լինի արված, եղած գործի, իրադարձության մասին (այլ ոչ թե պլանների կամ ծրագրերի)
Դիմումներն ընդունվում են մինչև ս/թ հուլիսի 22-ը ներառյալ: Ժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվելու:
Տեղերը սահմանափակ են: Դասընթացի մասնակիցների ընտրությունը կատարվելու է հայտադիմումի (նամակի և գրված տեքստի) հիման վրա:Դասընթացի արդյունքում ստեղծված լավագույն տեքստերը կհրապարակվեն Մարտունի Ինֆոտան բլոգում։
Ընտրված մասնակիցների համար դասընթացը տեղի կունենա Մարտունի քաղաքում, հուլիսի 25-26-ին։ Ընտրված տեքստերի հեղինակների համար դասընթացի ողջ ընթացքին մասնակցությունը պարտադիր է:
___________________
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։