ՀԿ-ների մասին ՀՀ նոր օրենքի դասընթաց-քննարկում
Աղբյուր՝ NGO Center ՖԲ էջ
«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հրավիրում է Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի ՔՀԿ ներկայացուցիչներին մասնակցելու «ՀՀ օրենքը Հասարակական կազմակերպությունների մասին» թեմայով դասընթացի:
Դասընթացը վարելու են ՀՀ արդարադատության նախարարության և ՔՀԿ ոլորտի փորձագետներ:
Հանդիպման ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարցեր տալու և պարզաբանումներ ստանալու, բարձրաձայնելու իրենց մտահոգող խնդիրները:
Կազմակերպվում է 2 դասընթաց՝
Վանաձորում՝ փետրվարի 25-ին, ժամը 12:30-15:00, Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում (հասցեն՝ ք. Վանաձոր, Հայքի հրապ., Տիգրան Մեծի 22, 4-րդ հարկ):
Գյումրիում՝ մարտի 4-ին, ժամը 12:30-15:00, Գյումրիի Երիտասարդական պալատում (հասցե՝ ք. Գյումրի, Աբովյան 133/3):
Ձեր մասնակցությունը հաստատելու համար զանգահարեք 091743315 հեռախոսահամարով, կամ գրեք [email protected] էլեկտրոնային հասցեին Վանաձորի դեպքում մինչև փետրվարի 22-ը, Գյումրիի դեպքում՝ մարտի 1-ը:
«ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրը միտված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական կարողությունները, ապահովել կայունությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի կառույցների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով: