Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 22 մարտի, 2017
ՍԵՄԻՆԱՐ՝ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Աղբյուրը՝ www.champord.am
«Ճամփորդ» հասարակական հիմնադրամը ապրիլի 9-ից 10-ը մշակութային լրագրողների համար կազմակերպում է սեմինար: Միջոցառմանը զեկուցմամբ հանդես են գալու բանախոսներ արտերկրից և ոլորտի առաջատար փորձագետներ Հայաստանից: Սեմինարը կազմակերպվում է Մշակույթի նախարարության հետ համատեղ: Սեմինարը տեղի կունենա Աղվերանի Best Western հյուրանոցային համալիրում:
Ցավոք, մենք չենք կարողանա ընդունել բոլոր հայտերը: Այդ պատճառով միջոցառմանը մասնակցելու համար ընտրվելու են 20 լրագրողներ՝ տարբեր լրատվամիջոցներից, ում մասնակցությունն անվճար է լինելու և մենք հոգալու ենք այդ մասնակիցների բոլոր ծախսերը (տրանսպորտ, գիշերակաց, սնունդ և այլն):
Սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել այստեղ և լրացնել տվյալ հայտը:
Դիմումների վերջնաժամկետն է ապրիլի 4-ը: