Մարդասիրության համաշխարհային օրակարգի շուրջ մրցույթ դպրոցականների համար
Աղբյուրը՝ https://web.facebook.com/events/334392673616738/
Սիրելի բարեկամներ,
Եթե հետևել եք «ՄԱԿ-ի բարեկամներ» ֆեյսբուքյան խմբում վերջին նյութերին, վստահ եմ տեղեկացել եք, որ օգոստոսի 19 հիշատակվեց, որպես Մարդասիրության համաշխարհային օր։ Օրվա թեման էր «Մեկ, միացյալ մարդասիրություն»։ Այս շատ արդիական թեման այսօրվա աշխարհի բազմապիսի մարդասիրական ճգնաժամերի ու աղետների հենքի վրա։
Այս առիթով ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի հետ համատեղ հայտարարում է մրցույթ/խաղ դպրոցականների համար «Ի՞նչ է մարդասիրությունը քեզ համար» վերնագրով։
Մրցույթ/խաղին կարող են մասնակցել 7-12-րդ դասարանում սովորող ցանկացած դպրոցական։
Ձեզ պետք է միմիայն լրացնել այս նախադասությունը (Մարդասիրությունն ինձ համար————————— /30 բառից ոչ ավելի/) ձեր մտորումներով ու/կամ բարի ցանկություններով, ու կցել ձեր անձնական լուսանկարը (ընդունելու ենք միայն առանձին՝ այլ ոչ թե խմբանկար)։ Մենք դրանցով բացիկներ ենք պատրաստելու, որոնք ձեր ու ձեր բարեկամների/ընկերների "LIKE"-երով դառնալու են հաղթողներ։
Չմոռանաք ավելացնել ձեր անձնական տվյալները հետադարձ կապը ապահովելու համար.
Անուն, ազգանուն—————————
Տարիքը—————————
Մարզը, քաղաքը, գյուղը—————————
Դպրոցը, դասարանը—————————
Էլեկտրոնային հասցեն—————————
Հեռախոսահամարը —————————
Մրցույթն անցկացնելու ենք հետևյալ ժամանակացույցով.
* Մասնակցության վերջնաժամկետ - սեպտեմբերի 12
* Բացիկների պատրաստություն ու հրապարակում - 2 օր (եթե ավելի քիչ ժամանակ անհրաժեշտ լինի փաթեթը կհրապարակենք 1 օրից)
* "LIKE"-եր ավելացնելու վերջնաժամկետ - սեպտեմբերի 22
* Ամփոփիչ միջոցառման օրվա ու ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք
Խաղաղության միջազգային օրվա շրջանակներում անցկացվելիք ամփոփիչ միջոցառման ժամանակ էլ կհրավիրենք առավել շատ "LIKE"-եր հավաքած դպրոցականներին ՄԱԿ-ի գրասենյակ անձամբ ստանալու իրենց նվերները։
ՁԵՐ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՇԱՏ ՑԱՆԿԱԼԻ Է։