Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 28 ապրիլի, 2016
ԿՌԿՆ փնտրում է նոր աշխատակից՝ հաղորդակցությունների և ԶԼՄ-կապերի համակարգող
Հաղորդակցությունների և ԶԼՄ-կապերի համակարգող
Աշխատանքի նկարագրություն
Ներքին հաղորդակցություն
Հաղորդակցությունների և ԶԼՄ կապերի համակարգողը պատասխանատու է կազմակերպության ներքին հև արտաքին հաղորդակցությունների համակարգման համար: Կազմակերպության ներսում համակարգումը ենթադրում է`
· պարբերական կապի պահպանում աշխատակիցների հետ՝ կազմակերպության ներսում տեղի ունեցող փոփոխությունների մասին իրազեկման, ներքին/արտաքին հաղորդակցման ռազմավարությունների մշակման շուրջ, ներքին հաղորդակցության գործընթացներում ծագող կոնֆլիկտային իրավիճակների վերհանման և դրանց հաղթահարման համար հարթակների ստեղծման շուրջ:
Արտաքին հաղորդակցություն
Հաղորդակցությունների և ԶԼՄ կապերի համակարգողը պատասխանատու է կազմակերպության տեսանելիության ապահովման համար՝ տարբեր թիրախային խմբերի առջև: Պատասխանատվությունների մեջ մտնում է՝
· կազմակերպության կայքէջի, ինչպես նաև սոցիալական էջերի պարբերական թարմացում հայերեն և անգլերեն լեզուներով՝ կենտրոնի գործունեության մասին տեղեկատվական նյութերի, հոդվածների, հայտարարաությունների, լուսանկարների միջոցով:
· Երկու ամիսը մեկ կամ ըստ նախապես պլանավորած ժամանակացույցի էլեկտրոնային սեղմ /1-2 էջ/ ամսագրի /newsletter/ կազմում հայերեն և անգլերեն լեզուներով:
· Կենտրոնի անունից ներկայանալ տարբեր հարթակներում և ներկայացնել կենտրոնի գործունեությունը /կազմակերպություններ, պետական մարմիններ, հասարակություն, ԶԼՄ/
· ԶԼՄ-ի հետ աշխատանք և կապի պահպանում՝ ինչպես միջոցառումների ծրագրման, իրականացման, ամփոփման փուլերում, այնպես էլ առօրեական մակարդակում: Վերջինս ենթադրում է կազմակերպության աշխատակիցներին աջակցել միջոցառումների՝ ԶԼՄ-ի ներգրավման աշխատանքներում, աշխատակիցների վերապատրաստում ԶԼՄ-ի հետ հաղորդակցման վերաբերյալ ըստ անհրաժեշտության, ԶԼՄ-ին պարբերական տեղեկատվության փոխանցում կենտրոնի գործունեության մասին, մենահատուկ միջոցառումների պլանավորում ԶԼՄ-ների ուշադրությունը գրավելու ուղղությամբ:
· Պատասխանատվության ստանձնում կազմակերպության էլ. փոստերի համար, ինչը ենթադրում է կազմակերպության անունից նամակագրության պահպանում հասարակության տարբեր խմբերի հետ՝ ըստ անհրաժեշտության:
Անհրաժեշտ հմտություններ
· Ինքնավստահ և անկաշկանդ հաղորդակցություն վարելու հմտություններ:
ԶԼՄ-ների հետ հաղորդակցման /ախատանքի հմտություններ:
· Հայերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր խոսքի գերազանց տիրապետում:
· Հայտարարությունների, նկարագրողական բնույթի նյութերի պատրաստման հմտություններ՝ կայքէջում տեղեկատվության տեղադրման, սոց.էջերի թարմացումների համար /անգլերեն և հայերեն լեզուներով/:
· Սոցիալական մեդիայի գործիքների տիրապետում և վերջիններիս մասին գիտելիքները խորացնելու պատրաստակամություն :
· Կազմակերպչական և պլանավորման հմտություններ:
· Ստեղծարարություն:
· Աշխատանքային բարձր մոտիվացիա, ինքնակրթության ձգտում:
· Ճկունության դրսևորում արտակարգ իրավիճակներում:
Աշխատանքը՝ լրիվ դրույք, շաբաթը հինգ օր:
Դիմելու համար ուղարկել CV և ուղեկցող նամակ [email protected] էլ.հասցեին՝ կամզակերպությունում աշխատելու Ձեր դրդապատճառների և դրան համապատասպան փորձի նկարագրությամն մինչև սույն թվականի մայսի 20-ը:
(Աղբյուրը)