Գրեք հոդված, ստացեք հավելյալ հոնորար
Աղբյուրը՝ այստեղ
«Մարզային լրագրողների կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակներում՝ «Հոդված 3» ակումբը սպասում է ձեր հետաքննական հոդվածներին՝ մարզային բյուջեների վերահսկողության, մարզերում պետական գնումների գործընթացի, կրթական հիմնախնդիրների վերաբերյալ:
Նախապատվությունը տրվելու է ՏԻՄ բյուջեների արդյունավետ ծախսի հանրային մոնիթորինգին, պետական գնումների գործընթացում ի հայտ եկած չարաշահումներին կամ խախտումներին, մարզային դպրոցների ֆիզիկական պայմաններին, ներառական կրթության իրացման հիմնախնդիրներին և պարտադիր ուսուցումից դուրս մնացած աշակերտների խնդրին:
Նյութերից յուրաքանչյուրի համար նախատեսված է հոնորարային վճար՝ 30.000 դրամի սահմաններում:
Նյութերը պետք է հրապարակված լինեն ոչ շուտ, քան 2018 թ.-ի դեկտեմբերի 26-ը:
Նյութերի ընդունման վերջնաժամկետը 2019 թ.-ի հունվարի 30-ն է:
Նյութերը կարող եք ուղարկել [email protected] հասցեին՝ թեմա բաժնում գրելով «Լրագրողական նյութ»:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել +37491 181505