YES ARMENIA ծրագիր
Աղբյուրը այստեղ
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը (ՌՆԿ)՝ Եվրամիության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ, մեկնարկում է Երիտասարդ փորձագետների YES ARMENIA ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացիություն ունեցող շուրջ 20 երիտասարդներ 12 ամիս կաշխատեն ՀՀ նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում (սկսած 2017թ նոյեմբերից)։
YES ARMENIA ծրագրի նպատակն է մշակել և իրականացնել այնպիսի ռազմավարական նախաձեռնություններ և նախագծեր, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացման ռազմավարական, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրերով նախատեսված առանցքային բարեփոխումների իրականացմանը, և համահունչ կլինեն ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթություններին։ Երիտասարդ փորձագետների գլխավոր խնդիրն է լինելու այս առաջնահերթությունների և բարեփոխումների հետ կապված հատուկ ծրագրերի մշակումն ու իրականացումը։ YES ARMENIA ծրագրին դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV-ն) և մոտիվացիոն նամակը անգլերենով, ինչպես նաև երկու երաշխավորող նամակ (որոնցից մեկը՝ մասնագիտական հմտությունների վերաբերյալ) հայերեն կամ անգլերեն ՝ [email protected]հասցեին, մինչև ս.թ․հոկտեմբերի 15֊ի տեղական ժամանակով 20։00.
Հավելյալ տեղեկությունների համար սեղմեք այստեղ։