Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 14 սեպտեմբերի, 2016
Երիտասարդական Սոցիալական Ֆորում «Առաջընթացը հնարավոր է»
4-րդ Երիտասարդական Սոցիալական Ֆորումն այս տարի
տեղի կունենա «Առաջընթացը հնարավոր է» խորագրի ներքո, սեպտեմբերի 22-ից 25-ը, Երեւանում։
ԵՍՖ հարթակ է, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեն իրազեկվել, քննարկել սոցիալական նշանակության տարբեր հարցեր, հղկել գիտելիքները, հաստատել նոր կապեր եւ ստեղծել համագործակցային հնարավորություններ:
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։
Միջոցառմանը մասնակցելու համար գրանցված անձինք էլեկտրոնային նամակով կստանան հավելյալ տեղեկություններ:
Միջոցառումն իրականացվում է «21-րդ Դարի Առաջնորդների Ֆորում» հ/կ կողմից, Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հետ համագործակցությամբ։