«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ - ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ» ծրագիր
Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության պետության սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում զարգացումն ու աճն ապահովող կարևորագույն դերակատարն է։ Երիտասարդության ներուժի օգտագործումն ու կարողությունների զարգացումն էլ իր հերթին պահանջում է համապարփակ աշխատանքի պլանավորում և կազմակերպում, որի իրականացման համար հմուտ, կրթված երիտասարդական աշխատողների առկայությունը անփոխարինելի է երիտասարդների կարիքների գնահատման, երիտասարդների հետ ամենօրյա աշխատանք կատարելու և վերջիններիս` համանքային կյանքում նեգրավելու համար։
Գյումրու ‹‹Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն›› ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը իրականացնում է «Երիտասարդական աշխատանք - երիտասարդական աշխատող» խորագիրը կրող ծրագիրը՝ ուղղված երիտասարդական աշխատողների կրթմանը և տեղեկացվածության բարձրացմանը:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ քառօրյա սեմինարի միջոցով երիտասարդական աշխատողի ինստիտուտի ձևավորման, երիտասարդական աշխատողների գործառույթներին, ունակություններին առնչվող հարցերի վերհանում և քննարկում։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
• գիտելիքների և տեղեկատվության փոխանցում ՀՀ-ում երիտասարդական աշխատանքի նպատակների, արժեքների, սկզբունքների և իրավական կարգավիճակի մասին,
• գիտելիքների95 և տեղեկատվության փոխանցում ՀՀ-ում երիտասարդական աշխատողի գործառույթների, ունակությունների փաթեթի, երիտասարդական աշխատանքի իրականացման տեսակների, էթիկական նորմերի, մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների մասին,
• քննարկումների անցկացում ՀՀ երիտասարդական աշխատանքի ինստիտուտի զարգացման հեռանկաների շուրջ,
• ՀՀ երիտասարդական քաղաքականության հայեցակարգի ներկայացում,
• քննարկումների և աշխատանքային հանդիպումների անցկացում երիտասարդության ոլորտի պատասխանատու և որոշումների կայացման գործընթացում ներգրավված անձանց հետ։
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ․
Սեմինարին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող 22-ից 35 տարեկան երիտասարդներ և երիտասարդական աշխատողներ, ովքեր՝
• աշխատում են երիտասարդների (16-30 տարեկան) հետ և/կամ զբաղվում են երիտասարդների հիմնախնդիրերով,
• ներգրավված են քաղաքացիական հասարակության կառույցներում, ՏԻՄ-երի համապատասխան բաժիններում, բուհերում, քոլեջներում, դպրոցներում՝ որպես երիտասարդական աշխատողներ կամ երիտասարդության հարցերի պատասխանատուներ։
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է՝ հաշվի առնելով դիմորդների՝ սեմինարին մասնակցելու շարժառիթը և համապատասխանելիությունը սեմինարի մասնակցի պրոֆիլին։
*Խրախուսվում է սահմանամերձ և գյուղաբնակ համայնքներից երիտասարդների, երիտասարդական աշխատողների մասնակցությունը։
ՍԵՄԻՆԱՐԻ ՎԱՅՐԸ․ Սեմինարն անցկացվելու է ՀՀ 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրի քաղաքում՝ Բեռլին-Արտ հյուրանոցում:
ՍԵՄԻՆԱՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ. Սեմինարը տեղի է ունենալու հունիսի 27-ից հուլիսի 1-ը։
ԿԵՑՈՒԹՅՈՒՆ, ՍՆՈՒՆԴ, ՏՐԱՆՍՊՈՐՏ․ Սեմինարի ընթացքում կեցության, սննդի և Երևան-Գյումրի-Երևան տրանսպորտային ծախսերը հոգում է կազմակերպությունը։
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ: Առցանց հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ՀՈՒՆԻՍԻ 17-ը, ժամը 18:00-ը:
Հարցերի կամ մանրամասների համար, կարող եք այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (Շահումյան 69, ք. Գյումրի) կամ զանգահարել 095 91 91 97, 093 85 83 07 հեռախոսահամարներով:
Աղբյուրը՝ https://docs.google.com/a/epfound.am/forms/d/1sp63Gnui7TTSjdiILDvjMDLImFQojIKGLsUGnayNc-E/viewform