Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 02 ապրիլի, 2018
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի առաջիկա միջոցառումներ
Ապրիլի 5-ին, ժամը 16:00 ԵՊՀ ԳՀԱԿ կենտրոնում դիտելու ենք "Երեք վահանակներ Էբբինգի սահմանին" ֆիլմը, որը պատմում է մի կնոջ մասին, ում դստեր սպանությունից հետո ոստիկանությունը շատ կարճ ժամկետում դադարեցնում է դեպքի ուսումնասիրությունը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին այս տարի արժանացել է Օսկարի, ինչն էլ ավելի հետաքրքիր է դարձնում ֆիլմի դիտումը՝ չնայած այն հանգամանքին, որ Հոլիվուդը կորցնում է իր կարգավիճակը որպես արդարության ջատագով: Ինչևէ, ֆիլմը կլինի ռուսերեն թարգմանությամբ, բայց անգլերեն ենթագրերով: Այնպես որ ակնկալում ենք բազմամշակութային մասնակցություն և բուռն քննարկում: Ֆիլմի ընթացքում կարող եք կիսվել նաև խորտիկներով (snacks) :) , եթե ցանկանում եք:
Եթե ցանկանում եք անդամակցել ֆիլմերի ակումբի ֆեյսբուքյան խմբին հետևեք հետևյալ հղմանը՝ https://www.facebook.com/groups/119422962086501/
Մանրամասները՝ https://www.facebook.com/events/155013228503108/
Ապրիլի 6-ին ժամը 16:00-18:00 սպասում ենք ձեզ ԵՊՀ Գրադարանի մասնաշենքի, 5-րդ հարկի 502 սրահում մասնակցելու "Հագուստը որպես կնոջ կերպարի կառուցման և ապակառուցման միջոց ուշ խորհրդային շրջանում․պաշտոնական դիսկուրսից առօրյա պրակտիկաներ": Մեր բանախոսըԼիլիթ Մանուկյանն է, ով մագիստրոսական կոչում ունի Ազգագրության/ Մշակութային մարդաբանության ոլորտում։ 2012թ-ից աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնում՝ մասնակցելով մի շարք հետազոտական ծրագրերի միգրացիայի, խորհրդային շրջանի, գենդերային հարցերի, ինչպես նաև տուրիզմի հետ կապված: Այս հանդիպումը կլինի հայերեն լեզվով, ցավոք թարգմանություն ապահովել չենք կարող:
Մանրամասները՝ https://www.facebook.com/events/2127882190829865/
Մանրամասները՝ https://www.facebook.com/events/2127882190829865/
Ապրիլի 23-ին մեզ մոտ մեկնարկելու է "PR հաղորդակցությունները բիզնեսում" կարճաժամկետ դասընթացը, որը վարելու է ոլորտի առաջատար մասնագետ Նվարդ Մելքոնյանը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցում՝ ID քարտի սկան տարբերակը, CV-ն և կոնտակտային տվյալները [email protected] հասցեին ուղարկելու միջոցով: Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է, դասընթացի արժեքը՝ 30 000 ՀՀ դրամ: Մասնակցության ավարտին տրվում է վկայական:
Մանրամասները՝ https://www.facebook.com/events/1645006195569044/
Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060710390 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] հասցեին:
Դասընթաց