ԶՐՈ Բյուջե ֆիլմարտադրության հարթակ
Աղբյուրը՝ www.facebook.com
Հայտագրումն` այստեղ
Հայտագրման վերջնաժամկետն է ապրիլի 20, 2019
Մանրամասների համար դիմեք [email protected]
«Զրո բյուջե»-ն ՄԷԿ ԿԱԴՐ Կարճ Ֆիլմերի Միջազգային Փառատոնի ֆիլմարտադրության հարթակն է, որի թիրախը Հայաստանի քաղաքացի կամ կեցության իրավունք ունեցող ռեժիսորներն ու կինոարտադրողներն են։ Զրո Բյուջե ֆիլմարտադրության հարթակի մեկնարկային մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն. ՀՀ դրամ (հարկերը և տուրքերը ներառյալ)։ Մրցանակային գումարը պետք է ծախսվի բացառապես ՀՀ տարածքում:
ՓԻԹՉԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Մրցանակային ֆոնդը բաշխվում է ըստ տարվա Փիթչին հրավիրված փորձագետների որոշման: Փիթչի աշխատանքային լեզուն հայերենն է: Մրցանակակիր կարող են ճանաչվել մեկ կամ մի քանի նախագիծ: Կինոնախագծերի փիթչը տեղի կունենա 17-րդ ՄԷԿ ԿԱԴՐ ՄԿՖՓ- ընթացքում, օրերը կհայտարարվեն ոչ ուշ, քան փառատոնի բացման օրվանից մեկ շաբաթ առաջ: Ընտրող հանձնաժողովի որոշումը վերջնական է և ենթակա չէ փոփոխման։ Ընտրված նախագծի ռեժիսորի և կինոարտադրողի մասնակցությունը Փիթչին պարտադիր է:
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Հարթակին կարող են դիմել կինոզարգացման փուլն ավարտած և նկարահանելու պատրաստ մինչև 15 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական, ինչպես նաև հետարտադրական փուլում գտնվող կինոնախագծերի ռեժիսորները և կինոարտադրողները։ Անիմացիոն ֆիլմերի նախագծեր չեն ընդունվում: Նախագծի հայտագրումն անվճար է: Տարիքային սահմանափակումներ չկան: Հատուկ ուշադրության են արժանանալու սկսող ռեժիսորներն ու արտադրողները: Դիտարկվելու են միայն այն նախագծերը, որոնց հեղինակները երաշխավորում են, որ առավելագույնը մեկ տարվա ընթացքում, մինչև գալիք տարվա ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ի բաց հայտագրման ավարտը, կավարտեն ներկայացված ֆիլմի նախագծի ամբողջական ֆիլմարտադրությունը (արտադրությունից` հետարտադրություն, միայն հետարտադրություն): Հայտագրվողը կարող է ներկայացնել միայն մեկ նախագիծ:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը 2019թ։ Ապրիլի 20-ից հետո ներկայացված նախագծերը չեն դիտարկվի։ Ընտրության արդյունքների մասին հեղինակները կտեղեկացվեն մայիսի 10, 2019թ.-ին:
1. Ընտրված նախագծերը կներկայացվեն Զրո բյուջե կինոհարթակի կատալոգում, որտեղ նշվելու են նախագծի հեղինակների/արտադրողների անունը, ֆիլմի վերնագիրը, կարճ նկարագիրը, ֆիլմից լուսանկար: Տեղեկատվությունը զետեղվելու է ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ի պաշտոնական կայքում։
2. Տրամադրելով ֆիլմի նախագծի թրեյլերը և լուսանկարները՝ հայտագրվողը համաձայնվում է, որ ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ն և Զրո բյուջե ֆիլմարտադրության հարթակը դրանք կարող է օգտագործել բացառապես փառատոնը և կինոհարթակը հանրահռչակելու նպատակով։
ՓԻԹՉԸ
Կինոնախագծերի փիթչերը տեղի են ունենալու առավոտյան ժամին: Յուրաքանչյուր թիմ ունենալու է 8 րոպե նախագիծը ներկայացնելու համար՝ ներառյալ նախագծի թրեյլերը։ Յուրաքանչյուր փիթչին հաջորդելու է կարճ հարց ու պատասխան նախագիծը ներկայացնողների և որոշում կայացնողների միջև: Զրո Բյուջեի ֆիլմարտադրության Փիթչի արդյունքները կներկայացվեն ՄԷԿ ԿԱԴՐ 17-րդ (5-11.06.2019) փառատոնի փակման արարողության ժամանակ։
1. ՄԷԿ ԿԱԴՐ Կարճ Ֆիլմերի Միջազգային Փառատոնի ֆիլմարտադրության «Զրո բյուջե» հարթակի դրամական մրցանակ ստացած ֆիլմարտադրողը, պարտավոր է ավարտուն ֆիլմի բացման տիտրերում հանրահռչակել ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ը, «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» հարթակը, ՆՓԱԿ հիմնադրամը և ՀՀ Մշակույթի Նախարարությունը: Լոգոները կտրամադրվեն փառատոնի կողմից: Ֆիլմի ավարտի տիտրերում պարտադիր է զետեղել հետևյալ տեքստը՝ «ֆիլմի վերնագիր» մասնակցել է ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ի «ԶՐՈ ԲՅՈՒՋԵ» ֆիլմարտադրության հարթակին (տարեթիվ)։
2. ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ-ն կնպաստի ավարտուն ֆիլմի միջազգային փառատոնային առաջխաղացմանը և կինովարձույթին:
ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ 2019
Արթուր Սուքիասյան
098102045
Լուսանկարը՝
Էդ Թադևոսյանի