Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն ՀԿ
-<<Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն>> Հասարակական կազմակերպությունը խթանում է նորարարական գիտական հետազոտություններ, ուսումնական ծրագրեր, ռեսուրսներ և դասընթացներ, որոնք թույլ կտան ավելի խորը հասկանալ ցեղասպանությունների և մարդու իրավունքների զանգվածային բռնությունների պատճառներն ու հետևանքները: Կազմակերպության գործունեության նպատակներն են ՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծել և զարգացնել մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության միջազգային գիտակրթական ֆոնդ, Նպաստել հասարակության լայն շերտերի մոտ մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոնֆլիկտների, ցեղասպանությունների, և վերջիններիս կանխարգելման վերաբերյալ տեղեկատվածության բարձրացմանը, Աջակցել հասարակության թիրախային խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը (փախստականներ, սահմանամերձ բնակչություն, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, դատապարտյալներ և այլն), Նպաստել մարդկային կյանքի անվտանգության, կայուն և խաղաղ զարգացմանը՝ անկախ նրանց խմբային (ազգային, էթնիկական, ռասայական, գենդերային և այլն) պատկանելիությունից Համագործակցել մարդու իրավունքների, ցեղասպանությունների ուսումնասիրության և ցեղասպանագիտության ոլորտում ներգրավված տեղական, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների և անձանց հետ, Ուսումնասիրել ոլորտի օրենսդրությունը և նպաստել դրա կատարելագործմանը։
Կոնտակտներ
- -3
- [email protected]
- facebook.com/RGStudies
- AM, Երևան, -6 Մանթաշյան