Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 19 մարտի, 2019

Իջևանի Փայտամշակման Դպրոց ՀԿ



ՀԿ–ի գործունեոթյան առաքելությունն է  ստեղծել մի նոր ծրագիր, որը կարող է լուծել Իջևան քաղաքի երիտասարդության համար մի մեծ խնդիր՝ անգործության խնդիրը։ Ըստ ծրագրի Իջևանում նախատեսված է ստեղծել փայտամշակման դպրոց, 18-30 տարեկան երիտասարդների համար, ովքեր ձեռք կբերեն հմտություններ փայտամշակման բնագավառում։ Այս արհեստագործական դպրոցը նախատեսված է պատրաստել ներառական մակարդակի վարպետների փայտամշակման կարիերայի մեջ, ովքեր կարող են ստեղծել իրենց սեփական արտադրանքը և արտահանել արտաքին շուկա։ Այս դպրոցի նպատակն է վերապատրաստել երիտասարդներին ոչ միայն փայտամշակման առևտրի մեջ, այլ նաև ստեղծել հեռանկարներ իրական կյանքում որոշում կայացնելու հմտություններ։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս նոր աշխատատեղերի բացման և երիտասարդներին ոգեշնչում է բացել իրենց սեփական փոքր արտադրամասերը։ Այն կարող է դրական արդյունք թողնել տնտեսության մեջ։ Ուսանողների ձեռքի աշխատանքները կարող են արտահանվել եվրոպական մի շարք երկրներ։

 

ՀԿ–ի գործունեության հիմնական ոլորտներն են հետևյալները՝  Իջևանը ՀՀ քաղաքներից է և Տավուշի մարզի վարչական կենտրոնն է։ ԽՍՀՄ տարիների ընթացքում քաղաքն արդյունաբերական առաջընթաց ուներ, հատկապես գորգագործության և փայտամշակման բնագավառում։ Դժբախտաբար, ԽՍՀՄ-ի փլուզումից և տնտեսական ճգնաժամից հետո շատ ձեռնարկատիրություններ փակեցին իրենց դռները։ Իսկ այժմ անգործությունը իր գագաթնակետին է հասել Տավուշի մարզում, հատկապես Իջևան քաղաքում։ Աշխատանք փնտրողների և գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում կտրուկ աճել է վերջին մի քանի տարվա ընթացքում՝ հասնելով 49 % :Խնդրի լուծման ուղիներից մեկը հանդիսանում է նախատեսված փայտամշակման դպրոցի բացումն, որը կլուծի առկա բացահայտված կարիքների մի մասը։ Իջևանի փայտամշակման դպրոցը կլինի առաջին քայլը , որը հնարավորություն կտա համայնքի երիտասարդներին միաժամանակ3 և՛ սովորելու, և՛ աշխատելու։ Համայնքի զարգացման և աշխատատեղերի բացման համար դպրոցն հանդիաժսանում է լավ միջոց։ Ինչպես նշեցինք սոցիալական խնդիրն է գործազրկությունը, իսկ դրա լուծման համար առաջարկում ենք փայտամշակման դպրոցի հիմնադրումը։ Դպրոցը հնարավորություն կտա երիտասրդնրին հիմնել իրենց արհեստանոցներն և սկսել բիզնես։ Նրանք կսովորն թե ինչպես հասնել իրենց առջև դրված նպատակներին և մոբիլիզացնեն ռեսուրսները գործողությունները կատարելու համար։

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Երիտասարդություն