Փոքր թիմերով մեծ գործեր
Վերջին թարմացումը 09 օգոստոսի, 2019
Սկարպ ներառական առողջական կենտրոն ՀԿ
«Սկարպ» ներառական առողջական կենտրոն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1999 թվականին: Նպատակն էր ստեղծել մի կառույց, որը կխթաներ հաշմանդամություն ունեցող երիտասարդների ինտեգրմանը հասարակություն: «Սկարպ» ՀԿ-ի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց՝ լինել անկախ և հասարակության լիիրավ անդամ: Բազմամյա գործունեության ընթացքում Սկարպը, տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, իրականացրել և իրականացնում է մի շարք երկարաժամկետ ծրագրեր հաշմանդամային սպորտի, մասնագիտական կողմնորոշման և կրթության, զբաղվածության, իրավունքների և շահերի պաշտպանության, մատչելիության, ներառման ոլորտներում, որոնք ունեցել են մեկ ընդհանուր նպատակ՝ ստեղծել մատչելի ապագա հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Կոնտակտներ
- 37410350291
- [email protected]
- skarp.am/
- AM, Երեւան, 0078 Բաշինջաղյան 2-րդ նրբանցք