Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ- կրթական կենտրոն
Սոցիալ-կրթական կենտրոնը գործում է Հայաստանի Հանրապետությունում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և մասամբ մարզի գյուղերում:
Սոցիալ-կրթական կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին Շիրակի թեմի նախաձեռնությամբ և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Սոցիալ-կրթական կենտրոնի գործունեության հիմնական ոլորտներն են.
- Սոցիալական,
- Կրթական (մեծահասակների կրթություն),
- Մշակութային,
- Երիտասարդական,
- Կամավորական
Սոցիալ-կրթական կենտրոնի շահառուներն են.
- Սոցիալապես անապահով ընտանիքներ,
- Կանանց տնտեսվարությոմբ ընտանիքներ,
- Տարեցներ,
- Հաշմանդամներ,
- Ծնողազուրկ երեխաներ,
- Գործազուրկներ,
- Երիտասարդներ:
Կազմակերպության շոշափելի արդյունքներից են.
- Օգնություն սոցիալապես անապահով 1200- 1500 ընտանիքների (տարեկան),
- Տարեցների ցերեկային կենտրոնի գործունեություն,
- «Հեքիաթ» երեխաների խնամքի ցերեկային կենտրոն,
- Մեծահասակների ուսուցման համակարգի ստեղծում:
Կազմակերպության տեսլականն է Հայաստանի Հանրապետությունը Քրիստոնեական արժեքների վրա հիմնված սոցիալական պետությունն է, ուր յուրաքանչյուր ոք զգում է իրեն լիարժեք և հավասարազոր անդամ։
Կազմակերպության առաքելությունն է կրթական, մշակութային, սոցիալական, հոգևոր- հոգեբանական ծառայությունների միջոցով ծավալել դիակոնիկ սոցիալական աշխատանք՝ ի նպաստ Շիրակի մարզի բնակչության կյանքի որակի բարելավմանը:
Սոցիալ-կրթական կենտրոնը իր ֆինանսական աղբյուրները ստանում է.
- Հայ Առաքելական եկեղեցի,
-Դրամաշնորհներ,
- Մասնավոր բարերարներ
Կոնտակտներ
- +374 312 5 12 14, +374 93 88 57 22
- [email protected]
- shirakdiocese.am
- AM, Շիրակ, Գյումրի,