Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 19 մարտի, 2019

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն



Կազմակերպության նպատակն է ժողովրդավարական արժեքների խթանումը, Հայաստանում քաղաքացիական հասարակության եւ իրավունքի գերակայության
ամրապնդումը, ազատ շուկայական տնտեսության զարգացումը, տարածաշրջանային ինտեգրումը եւ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղկարգավորումը: ACGRC-ն աջակցում է հանրային ոլորտում բարեփոխումներին եւ տեղական կառավարման ոլորտում լավագույն փորձի մշակմանը, իրավական հարցերի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, կոնֆլիկտների հաղթահարմանը : Այն տրամադրում է տարածաշրջանային համագործակցության հարցերին առնչվող փորձագիտական գնահատականներ , ինչպես նաեւ աջակցումայն նախաձեռնություններին , որոնք միտված են Հարավային Կովկասում վստահության եւ կայուն խաղաղության մթնոլորտի ձեւավորմանը:

 

Գործունեության հիմնական ոլորտներն են  տարածաշրջանային համագործակցություն , Եվրոպական ինտեգրացիա ևմարդու իրավունքների պաշտպանություն:

 

Շահառուները քաղ. հասարակության ներկայացուցիչները , երիտասարդ հետազոտողները, լրագրողները ևփորձագետները:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Քաղաքացիական հասարակության զարգացում