Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 13 դեկտեմբերի, 2017

Արմավիրի զարգացման կենտրոն



«Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ) սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն է: ԱԶԿ-ի առաքելությունն է նպաստել մարզի պետական, հասարակական և բիզնես սեկտորների համագործակցությանը: 

Կազմակերպության ռազմավարական նպատակներն են`

1.Ժողովրդավարական կառավարման թափանցիկ և պատասխանատու համակարգի ամրապնդումն ու բարելավումը` 

  • Կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը նպաստելու, 
  • Որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիների մասնակցությունը խրախուսելու, 
  • Քաղաքացիների իրազեկության մակարդակը բարձրացնելու, 
  • Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն աջակցելու, 
  • Հասարակության խոցելի խմբերի շահերի և իրավունքների պաշտպանությանն աջակցելու միջոցով:


2.Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝

  • Համայնքային ակտիվության բարձրացման և որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիների մասնակցության մեխանիզմների ստեղծման, 
  • Քաղաքացիական իրազեկման գործընթացում զանգվածային լրատվամիջոցների մասնակցությունը խրախուսելու,
  • Արմավիրի մարզի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանն աջակցելու միջոցով:


3.Կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովում՝

  • Արմավիրի մարզում աղքատության կրճատմանը նպաստելու, 
  • Փոքր և միջին բիզնեսի զարգացումը խրախուսելու միջոցով:
 
Մատուցվող ծառայությունները

Խորհրդատվություններ

Դասընթացներ

Տեղեկատվության տրամադրում

Հետազոտություններ

Միջոցառումների կազմակերպում և անցկացում

 
 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Քաղաքացիական հասարակության զարգացում, Բիզնես և տնտեսական զարգացում, Ժողովրդավարության զարգացում