Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 02 փետրվարի, 2021

«Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն



 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոնը անկուսակցական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2021 թվականին և տեղակայված է Գավառում:

 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐ

Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը սոցիալական հետազոտությունների, ոչ ֆորմալ կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

 

ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

«Բայազետ» կենտրոնի գործունեության գերակա ուղղությունները կարելի է խմբավորվել 3 հիմնական ոլորտների՝

1)Մենք իրականացնում ենք ուսումնասիրություններ և վերլուծություններ քաղաքագիտության, տնտեսագիտության և սոցիոլոգիայի հատման միջակայքում, որոնք օգնում են Հայաստանի քաղաքացիական ղեկավարներին, քաղաքականություն մշակողներին և հասարակությանը` հասկանալու և լուծելու հայ հասարակության այն գլխավոր խնդիրները, որոնք իրենց մեջ մի շարք մարտահրավերներ են պարունակում: Մեր անդամների աշխատանքները հրապարակված են Կենտրոնի կայքում: Համոզված ենք, որ փորձագիտական և հետազոտական կենտրոնները մեծ նշանակություն ունեն Հայաստանի սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացման գործում:

2)Մենք կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, ներառյալ դասընթացներ, սեմինարներ, դասախոսություններ և հանդիպումներ, քանի որ ընդունում ենք, որ միայն ֆորմալ կրթական համակարգերը չեն կարող արձագանքել ժամանակակից հասարակության մարտահրավերներին և, հետևաբար, ողջունում ենք ոչ ֆորմալ կրթական պրակտիկայով բոլոր ամրապնդումները:

3)Մենք հրատարակում և տարածում ենք գիտական, վերլուծական և տեղեկատվական նյութեր, որոնք պարարտ հող են նախապատրաստում` հասկանալու թե ինչպես է փոխվում աշխարհը: ԿԱՌԱՎԱՐՈՒՄ «Բայազետ» կենտրոնը ղեկավարվում է կամավոր Կառավարման Խորհրդի կողմից, որը պատասխանատու է կազմակերպության առաքելությունն ու ռազմավարական ուղղությունը սահմանելու, ինչպես նաև Կենտրոնի քաղաքականության, հետազոտությունների առաջնահերթությունների, ֆինանսների և գործունեության ընթացքի վերահսկման համար: ԿԱՐԻԵՐԱ «Բայազետ» կենտրոնը հիանալի վայր է աշխատելու, սովորելու և մասնագիտական աճի համար: Մեր մշակույթը բաց է, կոլեգիալ, համագործակցային և աջակցող։ Մեր աշխատակազմը բաղկացած է խելացի, տաղանդավոր, առաքելությանն համապատասխանող թիմակիցներից, ովքեր խորապես գիտակցում են իրենց կատարած աշխատանքի կարևորությունը: Մենք տրամադրում ենք անձնական և մասնագիտական աճի լայն հնարավորություններ: Մեր անդամների շարունակական կրթությանն ու զարգացմանն օժանդակելը կարևոր է մեր նախագծերի հաջող ընթացքը ապահովելու և Կենտրոնի առաքելությունն իրացնելու համար, և մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ կարող են իրենց լավագույնս դրսևորել: ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ «Բայազետ» կենտրոնը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում հասարակությանը և լրատվամիջոցներին, ինչպես նաև ժամանակին արձագանքում է բոլոր ողջամիտ հարցումներին, ներառյալ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների մասով:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Մշակույթ