Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Բերդ Մշակույթի Կենտրոն ՀԿ



Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտն է մշակույթը և արվեստը:

 

Շահառուներն են՝ համայնքների մշակույթի տները, դպրոցները, մանկապարտեզները, զորամասերը, եկեղեցին:

 

Կազմակերպության տեսլականն է տարածաշրջանի 17 համայնքները մշակութային թելերով միանան իրար և միասնական որակներով ներկայանան ՀՀ մնացած մշակութային կենտրոններին` ներկայացնելով այս տարածաշրջանին յուրահատուկ մշակութային ոճը:

 

Կազմակերպության առաքելությունն է Բերդի տարածաշրջանում և Սփյուռքում ծավալել գրական մշակութային գործունեություն, նպաստել մշակույթի զարգացմանը, դառնալ կապող օղակ տարբեր մշակութային համայնքների միջև, նպաստել մշակութային դաշտի կայացմանը, երիտասարդների և պատանիների շրջանում հայտնաբերել տաղանդավոր երեխաների և ընդառաջել: Կազմակերպել միջոցառումներ, համերգային ծրագրեր և փառատոններ: Կազմավորել երգի, պարի, ասմունքի խմբակներ: Պրոպագանդել մշակութային իրական, ազգային համամարդկային արժեքներ, ստեղծել բարենպաստ պայմաններ, որտեղ շնորհալի պատանիներն ու երիտասարդներն, այդ թվում նաև սահմանափակ կարողություններով օժտված շնորհալիները, կունենան հնարավորություն լիարժեք ինքնահաստատվելու: Պատանիների և երիտասարդների շրջանում զարգացնել հատկապես սերը մշակութային արժեքների նկատմամբ: Կազմակերպությունն իրականացնում է նաև օրենքով չարգելված այլ ծրագրեր:

 

Շոշափելի արդյունքների շարքում կարող ենք նշել, որ համայնքներում ակտիվացել են մշակույթի օջախները, բացվել են երաժշտական խմբակներ, համայնքներում մեծացել է  տեղի ռեսուրսներով կազմակերպվող միջոցառումների քանակը, պատանիների և երիտասարդների մոտ մեծացել է հետաքրքրությունը և սերը ազգային արժեքների նկատմամբ, տարածաշրջանում մեծացել է վերաբերմունքը պատմամշակութային արժեքների նկատմամբ:

 

Կազմակերպությունը մշակութային միակ ՀԿ-ն է Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանագիծ ունեցող այս տարածաշրջանում, որը զբաղվում է միայն մշակութային գործունեությամբ: Կազմակերպության հիմնադիր կազմը կազմված է բացառապես հայրենասեր նվիրյալներից, ովքեր մշակույթի բնագավառում ունեն 15 տարուց ավել աշխատանքային փորձ: Մեր գործունեությունն առավել կարևոր ենք համարում սահմանային այս տարածաշրջանում բարոյահոգեբանական հայրենասիրական ոգին բարձր պահելու համար: 

Կոնտակտներ

  • AM, Տավուշ, Բերդ, Մաշտոցի 84

Գործունեության ոլորտ

Արվեստ և մշակույթ