Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 09 օգոստոսի, 2019

Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամ



Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի առաքելությունն է աջակցել Բերդի սահմանամերձ համայնքների զարգացմանը՝ տեղացի կանանց ներգրավվածության և զբաղվածության խնդրի լուծման միջոցով: Իր հիմնադրման օրվանից (2011թ.) հիմնադրամն իրկանացրել է սոցիալ-ձեռնարկատիրական, մասնագիտական վերապատրաստման (կրթական), առողջապահական, ագրոէկոլոգիական նախաձեռնություններ: Հիմնական ծրագրերից են ‹‹Բերդի արջուկները››, որոնց արդյունքում 30 կին մասնագիտական վերապատրաստման և ձեռագործ խաղալիքների արտադրության մեջ ներգրավվելու հնարավորություն է ստացել, ‹‹Բերդ Բերրին››, որով Բերդ խոշորացված համայնքում հիմնվել են հատապտղային այգիներ և նախագծվել են Էկոկենտրոնի հիմնման աշխատանքները:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Բիզնես և տնտեսական զարգացում, Կանանց իրավունքներ