Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Հայ միասնության խաչ



«Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը (այսուհետ` ՀՄԽ) ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն է:
 
Դեռևս 1987-ին գաղափարակիցներից կազմված մի խումբ սկսեց փոքր նախաձեռնություններով հանդես գալ հասարակական կյանքում՝ հոգատարություն և աջակցություն ցուցաբերելով բազմաթիվ ծնողազուրկ երեխաների:

 

1991-ին ՀՄԽ-ն գրանցվեց պաշտոնապես` դառնալով նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին հասարակական կազմակերպություններից մեկը:
 
ՀՄԽ-ն մշտապես առաջնային է համարել կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում, իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական, իրազեկման ծրագրեր, որոնք ուղղված են եղել շահառուների և նրանց ընտանիքների բարօրությանը, զարգացմանը և քաղաքացիական հասարկության ձևավորմանը, այդ գործընթացին մասնակից դաձնելով նաև երեխաների ընտանիքներին և համայնքի անդամներին, ինչը նպաստում է ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

 

2003 թվականից ՀՄԽ-ն որդեգրել է կրթություն արվեստի միջոցով մեթոդը և նախատեսում է շարունակել այս մեթոդի կիրառումը` կատարելագործելով և ընդլայնելով գործունեության շրջանակները: Կարևորելով երեխայի անհատականության դրսևորման և զարգացման գործընթացը, ՀՄԽ-ն իր սանին ցանկանում է տեսնել ոչ միայն արվեստի կամ արհեստի մեջ մասնագիտացած, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, պատասխանատու և իրազեկ քաղաքացի:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Բարեգործություն