Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 29 մարտի, 2019

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն



Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամն իր գործունեությամբ նպատակ ունի խթանել հասարակագիտական հետազոտություններն ու հանրային քաղաքականության վերլուծությունը Հարավային Կովկասում: Քանակական և որակական հետազոտությունները, հանրային քաղաքականության և տվյալների վերլուծությունը, մեթոդաբանական և կողմնորոշիչ դասընթացները, դրամաշնորհային ծրագրերը, հետազոտական այլ ռեսուրսների տրամադրումը՝ կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են: ՀՌԿԿ-Հայաստանն իրականացնում է «Կովկասյան բարոմետր» ամենամյա հանրային հարցումը: Կազմակերպության այլ ձեռքբերումներից են՝ շուրջ 100 դրամաշնորհառուները, անցկացված հարյուրավոր դասընթացներն ու դասախոսությունները: Կազմակերպությունը քայլեր է ձեռնարկում՝ հասարակագիտական հետազոտությունների և զարգացումների միջոցով երկրում քաղաքականության ձևավորման և որոշումների կայացման վրա ներազդելու ուղղությամբ:

Նորություններ

15 դեկտեմբերի, 2015, 03:46
ՀաՄաՏեղ Ինդեքսը կիրառում է  ձևայնացված հարցաթերթ, որն օգտագործում է տեղական ինքնակառավարման գործընթացում հանրային մասնակցության քանակական գնահատման համար նախատեսված ցուցանիշների համագումարը: Այս գործընթացի սահմաններում  ՀՌԿԿ-Հայաստանը կիրական...
Տեսնել ավելին
11 մարտի, 2016, 08:51
 Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը, Երևանի պետական համալսարանի և Համաշխարհային բանկի հետ համատեղ, հրավիրում է «Աղքատությունը և համընդհանուր բարեկեցությունը Հայաստանում» հանրային դասախոսու...
Տեսնել ավելին
19 ապրիլի, 2016, 02:44
Երևան, Հայաստան: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրապարակեց Կովկասյան բարոմետր 2015-ի՝ Հարավային Կովկասի երկրներում ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով 2004թ.-ից ի վեր իրականացվող հանրային կարծիքի հետազոտության արդյունքներ...
Տեսնել ավելին

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Քաղաքացիական կրթություն և հետազոտություն