Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 19 օգոստոսի, 2020

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ



«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականի ապրիլին, որի գործունեության նպատակն է նպաստել բազմակարծության և բազմազանության տարածմանը, ինչպես նաև զբաղվել լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր, ինտերսեքս և այլ սեռական ուղվածություն ու գենդերային ինքնություն ունեցող անձանց (ԼԳԲՏՔ+ անձանց) սոցիալիզացիայով և ԼԳԲՏՔ+ անձանց շահերի պաշտպանությամբ, նպաստել ՀՀ-ում մշակութային բազմազանությանը և դրա տարածմանը, քվիր մշակույթի զարգացմանը և մարդասիրության գաղափարախոսության տարածմանը։ «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը ստեղծվել է ԼԳԲՏՔ+ և This project is implemented by IREX Europe This project is funded by the European Union Սույն ծրագիրն իրականացվում է Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից Սույն փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է ԱՅՐԵՔՍ Եվրոպան, և այն կարող է չարտացոլել Եվրոպայի Միության տեսակետը։ համախոհ անձանց կողմից և հանդիսանում է համայնքահեն Կազմակերպություն։ Մեր առաքելությունն է նպաստել ԼԳԲՏՔ+ անձանց, մշակութային և այլ տեսակ պատկանելություն ունեցող խմբերի շահերի պաշտպանությանը, ստեղծել ապահով միջավայր երիտասարդական ակտիվ խմբերի ու նախաձեռնությունների համար և նպաստել հասարակությունում առկա վերոնշյալ խմբերին անմիջականորեն հարող խնդիրների բարձրաձայնմանը։ Այս կերպ նաև դրանց լուծումներին։ «Բազմազանություն» ՀԿ-ի տեսլականն է ստեղծել բազմազանության և բազմակարծության մշակույթ, խթանելով ԼԳԲՏՔ+ անձանց և համախոհների, ազգային, կրոնական, մշակութային և այլ տեսակ պատկանելություն ունեցող խմբերի շահերի պաշտպանությանը և ազատ ինքնաարտահայտմանն ու ինքնադրսևորմանը կյանքի բոլոր ոլորտներում։ Մեր արժեքներն են՝ մարդու իրավունքներն, այդ թվում՝ արժանապատվությունը, հավասարությունը, բազմազանությունը, խաղաղությունը, ապահով միջավայրը խոցելի և/կամ թիրախավորված խմբերի համար։ Մյուս կողմից մենք աշխատում ենք նպաստելու ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ուղված ոչ բռնի ակտիվիզմի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, հասարակության տարբեր խմբերի միջև բարեկամության և խաղաղության հաստատմանը, բնապահպանության ոլորտում ԼԳԲՏՔ+ անձանց ակտիվ մասնակցությանը։

Մատուցվող ծառայությունները

«

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Գենդեր, Արվեստ և մշակույթ