Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 18 մարտի, 2019

Հույսի կաթիլ բարեգործական հիմնադրամ



Կազմակերպության առաքելությունն է աջակցության ձեռք մեկնել այն ընտանիքներին որոնք  ունեն այդ օգնության կարիքը:

 

Կազմակերպության շահառուներն են՝ սոցիալապես  խիստ անապահով, հաշմանդամություն ունեցող և ծնողազուրկ երեխաները:

 

Որպես շոշափելի արդյունք, որ կազմակերպությունը ունեցել է կարող ենք նշել՝ մեկ մանկական ուղեղի կաթվածով տառապող երեխայի համար ապահովել ենք  առողջական ողջ թերապյիաները, 10 երեխա   մեր կենտրոնում կատարում է անվճար դասապատրաստում, 17 երեխա   էլ հաճախում  է տարբեր  պարապունքների, մեկ տասնյակից ավել ընտանիների տրամադրել ենք  հագուստ, քաղցրավենիք և խաղալիքներ, ամանորին 80-ից  ավել երեխաների  տրամադրել ենք  ամանորյա ներկայացման տոմսեր:

 

Հիմնադրամը իր առջև ունի դրված մի շարք նպատակներ, որոնք իրագործելու դեպքում  բազմաթիվ  ընտանիքներ  կվերագտնեն հույս կյանքի և ապագայի հանդեպ: 

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Սոցիալական ծառայություններ, Կրթություն