Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 13 դեկտեմբերի, 2017

Գորիսի մամուլի ակումբ



Արդեն 15 տարի Սյունիքի մարզում գործող «Գորիսի մամուլի ակումբ»-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, նպատակ ունի քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմամբ նպաստել հանրային քաղաքականությունների բարելավմանը: Կազմակերպության ջանքերով այս տարիների ընթացքում ստեղծվել է Սյունիք Ինֆոտունը, «Մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի կենտրոն» ցանցը, հիմնադրվել է Մեդիա դպրոց՝ աջակցելու համայնքային ակտիվ խմբերի մեդիագրագիտության հմտությունների զարգացմանն ու նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանը:  «Գորիսի մամուլի ակումբ»-ն իր գործունեությամբ Սյունիքի մարզում ստեղծում է նախաձեռնող խմբեր, արդեն իսկ գործող խմբերին աջակցում է կայանալ հկ դաշտում,  օգնում նրանց զարգացնել կարողությունները: Կազմակերպությունը տարածում է տեղեկատվություն՝ պատրաստում են հոդվածներ ու տեսանյութեր, «Իմ պատմությունը» ծրագրի շրջանակում իրական հերոսների պատումների միջոցով վեր են հանում իրավունքի խախտման դեպքեր:

Մատուցվող ծառայությունները

Դասընթացների կազմակերպում և խորհրդատվություն
•    Ինչպես աշխատել մամուլի հետ
•    Ինչպես մրցունակ հայտեր գրել
•    Մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում
•    Մեդիա գործիքները՝ մարդու իրավունքների պաշտպանության միջոց
•    Համակարգչային դասընթաց
•    Էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ
•    Մեդիագրագիտության դասընթաց
•    Հանրային մասնակցությունը տեղական մակարդակում
Տեղեկատվական և հրատարակչական նյութերի պատրաստում
•    Կազմակերպության կարողությունների գնահատում և  զարգացման պլանի մշակում
•    Հրատարակչական ծառայություն
•    Թերթի դիզայն
•    Տեքստերի հավաքում
•    Գրքերի, բուկլետների տեղեկատվական թերթիկների և այլ հրատարակչական նյութերի ձևավորում և տպագրում
Մեդիա ծառայություն
•    Գովազդային տեսահոլովակների պատրաստում
•    Տեսանյութերի, մուլտիմեդիա նյութերի պատրաստում
•    Ուղիղ եթերի կազմակերպում
•    Մամուլի ասուլիսի կազմակերպում

 

Տեսադարան

Նորություններ

23 հունիսի, 2016, 04:59
Աղբյուր՝ www.gorispress.am Հրատարակվել է «Ապահով երթևեկություն` լավ կրթության համար» հետազոտությունը: Սույն հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի և Գորիսի մամուլի ակումբ հասարակական կազմակերպության կողմից: Հետազոտության նպա...
Տեսնել ավելին
16 օգոստոսի, 2016, 10:06
Հարգելի գործընկերներ Բաց hասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում Գորիսի մամուլի ակումբի նախաձեռնող խումբը սույն թվականի հունիս-հուլիս ամիսներին իրականացրել է հան...
Տեսնել ավելին
03 փետրվարի, 2017, 03:04
Աղբյուր՝ ԳՄԱ ՖԲ էջ Գորիսի մամուլի ակումբը «Երկխոսություն» հարթակի միջոցով սկսում է քննարկումների շարք, որի նպատակն է բարձրաձայնել հանրային կարևորություն ունեցող հարցեր, քննարկել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Հարթակը երաշխավորու...
Տեսնել ավելին
04 հոկտեմբերի, 2018, 18:58
2006 թ.-ից ՀՀ-ում գործում է Հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ), որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։ ՀՊԳ-ում աշխատող հանրային ...
Տեսնել ավելին

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Մեդիա