Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Ներդաշնակ հասարակություն սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա



Սոցիալական աշխատողների հայկական ասոցացիան (ՍԱՀԱ) հիմնադրվել է 2004թ-ին Երևանում: Ասոցիացիան սոցիալական աշխատողների գրանցված, ոչ պետական, ոչ քաղաքական և ոչ առևտրային կազմակերպություն է:
Հայաստանում սոցիալական աշխատանքը կենսունակ մասնագիտություն է համարվում 1988թ-ի երկրաշարժից տուժվածների սոցիալական և հոգեբանական կարիքներին արձագանք տալուց հետո: ՍԱՀԱ-ն երկրում առաջին կառույցն է, որը պաշտպանում է Հայաստանում սոցիալական աշխատողների իրավունքները և գնահատում  սոցիալական աշխատողների և նրանց շահառուների կարևորությունը: Կազմակերպությունը ներկայումս ներկայացնում է շուրջ 200 անդամ (և 800 համակիր անդամ), որոնց ապահովում է լայնածավալ վերապատրաստումներով  և ռեսուրսներով:
ՍԱՀԱ-ն աջակցում և ամրապնդում է սոցիալական ծառայությունները՝ աշխատելով անմիջապես նրանց հետ կամ պետական այլ կառույցների միջոցով: Այս ամենն իրականացվում է սոցիալական ծառայությունների մոդելների և ստանդարտների զարգացման համար կատարվող հետազոտությունների իրականացման և աջակցման, ինչպես նաև սոցիալական քաղաքականության զարգացման և պրակտիկ նորանոր ստանդարտների մշակման միջոցով:

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Սոցիալական ծառայություններ