Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Կանգուն ապագա



Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են մարդու իրավունքների պաշտպանությունը, քաղաքացիական ակտիվությունը, համայնքային զարգացումը:

 

ՀԿ-ի տեսլականն է ունենալ ակտիվ քաղաքացիական հասարակություն:

 

Կազմակերպության առաքելությունն է կազմակերպել և անցկացնել սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական, բնապահպանական և այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրեր և միջոցառումներ:

 

Քանի որ կազմակերպությունը գտնվում է Արմավիրի մարզի սահմանամերձ համայնքում առաջնային ծրագրերը, որ իրականացրել է և մասնակցություն է ունեցել, եղել է տվյալ համայնքում: Մասնակցել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը ՀՀ-ում» ծրագրին:


Կազմակերպությունն ունի ակտիվ երիտասարդների խումբ, անցկացնում է բանավեճեր, քննարկումներ, ֆիլմի դիտումներ:

 

Կազմակերպություն ը գտնվում է սահմանամերձ Արազափ համայնքի դպրոցում, կազմակերպությանը անդամակցում են համայնքային երիտասարդներ, ովքեր այդ դպրոցի շրջանավարտներն են, շնորհալի երիտասարդներ են, սակայն ելնելով սոցիալական պայմաններից չեն շարունակել իրենց ուսումը , չունեն մասնագիտություն, հիմնական զբաղմունքը գյուղատնտեսական աշխատանքներն են, չկան ժամանցի վայրեր, և այդ հանդիպումները, քննարկումները, որ իրականացնում ենք դպրոցում մի փոքր փոխում է նրանց միապաղաղ առօրյան: 

 

Կազմակերպության հիմնական ֆինանսական աղբյուրը գոյանում է անդամավճարներից:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Քաղաքացիական հասարակության զարգացում