Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 13 դեկտեմբերի, 2017

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն



Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայաստանյան մեդիադաշտի առաջատար դերակատարներից է, որն իր գործունեությամբ աջակցում է մեդիայի որակի բարելավմանը: Կենտրոնը դասընթացների կազմակերպման, մեդիա գրագիտության խթանման, մեդիա արտադրանքի ստեղծման բազմամյա փորձ ունի: Վերջին 20 տարիների ընթացքում ՄՆԿ-ն մշակել է դասընթացների մոդուլներ ու անցկացրել մոտ 800 դասընթաց մեդիա մենեջմենթի, հեռուստառադիո արտադրության, հետաքննական, մուլտիմեդիա և քաղաքացիական լրագրության, նոր մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով՝ կրթելով շուրջ 3500 փորձառու և սկսնակ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ու հասարակ քաղաքացիների: ՄՆԿ-ի հեղինակած մի քանի հազարի հասնող հեռուստաարտադրանքը տարբեր ձևաչափեր ու ժանրեր է ներկայացնում. վավերագրական ֆիլմեր, թոք-շոուներ, տեղեկատվական հաղորդումներ, հետաքննական նյութեր, սոցիալական գովազդներ և այլն: Կենտրոնի ստեղծագործական աշխատանքները բազմաթիվ պարգևների են արժանացել թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային փառատոների ու մրցույթների ընթացքում:

 

Մատուցվող ծառայությունները

• Վիդեո արտադրություն․ վավերագրական ֆիլմեր, ուսումնական ֆիլմեր, կորպորատիվ կամ կազմակերպության գործունեությունը ներկայացնող ֆիլմեր, կոմերցիոն ֆիլմեր, սոցիալական հոլովակներ, հեռուստահաղորդումներ

• Աուդիո արտադրություն․ կոմերցիոն գովազդ, սոցիալական հոլովակներ, ռադիո հաղորդումներ

• Ինչպես նաև․ լուսանկարչություն, համակարգչային գրաֆիկա, մուլտիմեդիա արտադրություն, DVD-ների ավտորինգ և դիզայն, նկարահանում և մոնտաժ, սարքավորումների վարձակալություն, տեսանյութերի թարգմանություն և ձայնավորում, դասընթացներ ռադիոյի և հեռուստատեսության ոլորտի մասնագետների համար, վիդեո ֆորմատների կոնվերտացիա

Տեսադարան

Նորություններ

02 նոյեմբերի, 2015, 06:50
Նոյեմբերի 4-ին` ժամը 15:00-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է ձեզ «Լրադադար» ակումբ «Երեխաների պատկերները՝ մեդիայում» թեմայով քննարկման: Բրիտանացի լուսանկարիչ, սոցիալապես ներգրավված արվեստի (socially-engaged art)...
Տեսնել ավելին
18 դեկտեմբերի, 2015, 12:23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երեւան, 18.12.2015 ՀՀ Ազգային ժողովը 2015 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունեց կառավարության ներկայացրած  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրին...
Տեսնել ավելին
05 մարտի, 2016, 04:29
Shamshyan.com կայքը լրագրողական էթիկայի խախտում է թույլ տվել` հրապարակելով գիշերօթիկ հաստատությունում երկու անչափահաս երեխաների` «ինքնասպանության փորձ անելու» մասին նյութը: Նման եզրակացության է եկել ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը: Դիտորդ...
Տեսնել ավելին
23 հունիսի, 2018, 16:09
Միևնույն թեմայով դասընթացը կարող է զգալիորեն տարբերվել նախորդից՝ կախված մասնակիցների խմբից: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի դասընթացների դահլիճում նորից հավաքվել էինք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեդիայի հետ աշխատանքի նրբությո...
Տեսնել ավելին
02 ապրիլի, 2020, 13:39
Կորոնավիրուսային նոր հիվանդության տարածումից շատ ավելի վաղ Հայաստան հասան դրա վերաբերյալ դավադրության տեսությունները։ Տեղեկատվական հոսքերը, ապատեղեկատվությունը և մարդկային հոգեբանության որոշ առանձնահատկություններ ոմանց հաճախ ստիպում են դավադրություններ փն...
Տեսնել ավելին

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Մեդիա