Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 04 հունիսի, 2019

«ՄԻՏՔ» Կրթական-Երիտասարդական նախաձեռնություն ՀԿ



«Միտք» Կրթական-Երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն միավորում է համայնքային ակտիվ խմբեր Հայաստանի 5 տարբեր համայնքներից՝ Արմավիր,Աբովյան,Չարենցավան,Էջմիածին,Սպիտակ և մայրաքաղաք Երևան։ Խմբերում ընգրկված են ուսանողներ, ուսուցիչներ և երիտասարդներ, ովքեր ցանկանում են տեղական ժողովրդավարության ոլորտում նշանակալից փոփոխություն կատարել: Շարժման գլխավոր առաջնահերթություններից են տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային ինքնավարությունը, մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարումը: Կազմակերպությունը նպատակ ունի զարգացնել համայնքները՝ ակտիվիզմի, երիտասարդների կարողությունների և ունակությունների հզորացման, ինչպես նաեւ երիտասարդության կամավորության ու քաղաքացիական կրթության միջոցով: Կազմակերպությունն ունի 30 անդամ, որոնք աշխատում են կամավորական հիմունքներով: Այն ապակուսակցական կառույց է և չունի որևէ կուսակցական կողմնորոշում։ Գործում է հասարարակական դաշտում և հրապարակայնորեն բաց է իր գործողություններում։ Որպես նախաձեռնություն հիմնադրվել է 2018թ․-ի հուլիսի 5-ին։ Իսկ որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է 31․10․2018թ․։

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Երիտասարդություն, Կրթություն