Դասընթացներ հետևյալ թեմաներով՝ Համայնքային մոբիլիզացիա, Շահերի պաշտպանություն, Ռազմավարական պլանավորում, Համայնքի առողջապահական կրթում
Միջոցառումներ․ Միջոցառումների կազմակերպում, Տարածքի վարձակալություն, Ուսուցողական տարածքի տրամադրում՝ սարքավորումներով, Ազգային տոների, ավանդական ծեսերի կազմակերպում
Արտադրություն․ Կարի արտադրություն (տիրկոտաժ, անկողնային պարագաներ, անհատական պատվերներ, ասեղնագործություն), Գունավոր տպագրություն (այցեքարտեր, բուկլետներ,պլակատներ, օրացույցներ, տպագրություն տարբեր առարկաների վրա)
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիրների արդյունավետ լուծմանը՝ այդ գործընթացում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում: Խորհրդի ջանքերով Գեղարքունիքի մարզում վերակառուցվել են բուժկետեր, կառուցվել նախակրթարաններ, հիմնվել է սոցիալական ձեռնարկություն, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող անձիք: Կազմակերպությունը Գեղարքունիքի մարզխորհդի և Մարտունու քաղաքապետարանի կողմից ընդունված 6 որոշումների նախագծերի հեղինակ է: ՄԿՀԽ-ն աջակցում է համայնքի բնակչի՝ որպես ապահով և պաշտպանված քաղաքացու ձևավորմանը:
Մատուցվող ծառայությունները
Կոնտակտներ
- +374(26) 244300,
- [email protected]
- martunicenter.am/
- AM, Գեղարքունիք, Մարտունի, Կամոյի 17