Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 13 դեկտեմբերի, 2017

ՀԿ Կենտրոն




ՀԿ կենտրոնի առաքելությունն է ժողովրդավարության կայացումը` քաղաքացիական հասարակության զարգացմամբ:
Կազմակերպության նպատակներն են.

  •  խթանել քաղաքացիական մասնակցությունը,
  • աջակցել սոցիալական արդարության հաստատմանը` ռեսուրսների հասանելիության ապահովմամբ,
  • աջակցել քաղաքացիական հասարակության դինամիկայի ուսումնասիրությանն ուղղված գիտահետազոտական աշխատանքներին
  • աջակցել քաղաքացիական հասարակության մասնակցությանը հակակոռուպցիոն գործընթացներին:

 

 

Մատուցվող ծառայությունները

Կազմակերպության շահառուներն են ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքահեն կազմակերպությունները, քաղաքացիների խմբերը և քաղաքացիական հասարակության այլ տարրեր/կառույցներ: ՀԿ կենտրոնի ծառայություններից օգտվող կազմակերպությունների թիվը գերազանցում է 1000-ը:

Տեսադարան

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Քաղաքացիական հասարակության զարգացում, Համայնքային զարգացում, Քաղաքացիական կրթություն և հետազոտություն, Ժողովրդավարության զարգացում