Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 24 հոկտեմբերի, 2022

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ



Կազմակերպության առաքելությունն է՝ 

 

Սատարել քաղաղացու մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներում՝ կարողությունների համալիր և շարունակական ընդլայնման միջոցով։

 

Խնդիրներն են՝

 

  1. Խթանել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:
  2. Աջակցել սոցիալական գործընկերություն հաստատմանը:
  3. Խթանել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացները: 
  4. Աջակցել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի կարողությունների զարգացմանը:

 

Ծառայությունները ներառում են `

 

  • բարձր որակի, արդյունավետ ուսուցման և խորհրդատվության իրականացում կազմակերպչական կառավարման և կարողությունների զարգացման, մոնիտորինգի և գնահատման, ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության, նախագծերի մշակման և կառավարման, ֆինանսական կառավարման և կայունության, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում,
  •  դրամաշնորհների տրամադրում և կառավարում, այդ թվում ընտրության գործընթացի կազմակերպում, բյուջեի կառավարում, ծրագրի իրականացման մոնիտորինգ, ֆինանսական հաշվետվություններ և այլն,
  •  որակական և քանակական հետազոտություններ և վերլուծություններ, ինչպիսիք են կարիքի գնահատումները, ծրագրերի գնահատում և քաղաքացիական հասարակության վերաբերյալ հետազոտություններ, ներառյալ հարցաթերթի մշակումը և փորձարկումը, հարցազրույցների անցկացումը, նախնական և ավարտական տվյալների վերլուծությունը, հաշվետվությունները և առաջարկությունները,
  •  ինստիտուցիոնալ կարողությունների և շահերի պաշտպանության գնահատու՝ հետագա զարգացման պլանավորման և խորհրդատվության հետ միասին,
  •  հանդիպումների, սեմինարների, կոնֆերանսների, կլոր սեղանների քննարկումների կազմակերպման, նյութատեխնիկական և վարման ծառայություններ (օրինակ` թիմի ձևավորման, մտքերի գրոհի և որոշումների ընդունմանն ուղղված գործողություններ),
  •  ՀԿ-ների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, գրադարանի և այլ տեղեկատվական ծառայությունների մատչելիություն:
Մատուցվող ծառայությունները

Կազմակերպության շահառուներն են ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքահեն կազմակերպությունները, քաղաքացիների խմբերը և քաղաքացիական հասարակության այլ տարրեր/կառույցներ: ՀԿ կենտրոնի ծառայություններից օգտվող կազմակերպությունների թիվը գերազանցում է 1000-ը:

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Քաղաքացիական հասարակության զարգացում, Համայնքային զարգացում, Քաղաքացիական կրթություն և հետազոտություն, Ժողովրդավարության զարգացում