Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 02 սեպտեմբերի, 2021

Քաղաքական երկխոսություն ՀԿ



«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականին՝ նպատակ ունենալով ուղղել 

հասարակությունում կուտակված քաղաքական էներգիան Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացման։ 

Կազմակերպության համոզմունքն է, որ կայուն ժողովրդավարության համար քաղաքացիական և քաղաքական 

շրջանակները պետք է երկխոսեն և սերտ համագործակցեն։ «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության 

առաքելությունն է նպաստել քաղաքացիների հետևողական մասնակցությանը քաղաքական գործընթացներին, 

ինչը հնարավորություն կստեղծի արմատավորել հաշվետու կառավարման և գիտակից որոշումների կայացման արժեքները:

 


Կազմակերպությունը աշխատում է երկու ուղղությամբ`

 


1. «Ժողովրդավարությունը սկսում է երկխոսությունից»


2. «Քաղաքականությունը ավելի մոտ քաղաքացուն»

 


Կազմակերպության հեռահար նպատակն է քաղաքական գաղափարների, դիսկուրսների և քննարկումների 

մեծ բացը լրացնելը, ինչը ներդրում կունենա ներառական և հաշվետու քաղաքական համակարգի զարգացման գործընթացում:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Հանրային քաղաքականություն, Ժողովրդավարության զարգացում