Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 19 մարտի, 2019

Փրկություն հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն բարեգործականՀԿ



Կազմակերպության առաքելությունը. նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների սոցիալական, կրթական և առողջապահական, ինչպես նաև նրանց ընտանիքների հիմնախնդիրների լուծմանը ուսուցման, քարոզչության, իրավունքների պաշտպանության, խորհրդատվության, բուժծառայությունների տրամադրման և միջնորդավորման միջոցով` նպատակ ունենալով նրանց լիարժեք ինտեգրել հասարակություն:

 

Կազմակերպության առջև ծառացած խնդիրները.

1. նպաստել մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների մասնագիտական որոշակի հմտությունների ձեռքբերմանը` զարգացնելով նրանց աշխատանքային հնարավորությունները` մտավոր ունակությունների սահմաններում սոցիալական ծառայությունների մատուցման միջոցով:

2. նպաստել մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների ինտեգրմանը` իրականացնելով սոցիալ-մշակութային ծրագրեր:

3. քարոզարշավի միջոցով իրազեկել հասարակությանը մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների հիմնախնդիրների, իրավունքների և հնարավորությունների մասին:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Երեխաներ, Հաշմանդամություն ունեցող անձիք