Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ



Կազմակերպության առաքելությունն է նպաստել և աջակցել ՀՀ-ում ընթացող քաղաքացիական հասարակության, ժողովրդավար երկրի ու համայնքի զարգացման ու կայացման գործընթացին, մարդու իրավունքների ճանաչմանը և պաշտպանությանը, ժուռնալիստների մասնագիտական իրավունքների և շահերի պաշտպանությանը, խոսքի, տեղեկատվության, մամուլի, արտահայտման ազատության պաշտպանությանը, բազմակարծությանը, կոռուպցիայի նվազմանը, թրաֆիկինգի դեմ պայքարին, ժուռնալիստիկայի եւ կինոֆոտոարվեստի զարգացմանը:

 

2009թ.Սախարովի անվան Մարդու Իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությամբ, ICCO-EED / SG 2009, Gyumri-15, ICCO «ԵՂՐԻ ԻՐԱԶԵԿ» ծրագիրը: «ՑԱՅԳ» ՀՌՀ-ում պատրաստվել է 4 հեռուստաքննարկում, 1 սեմինար քննարկում:

 

2011թ. կազմակերպությունը ԱՄՆ Քաունթերփարթ ինտերնեյշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «ԵՂԻ’Ր ԻՐԱԶԵԿ» և 2013թ.   «Երկխոսություն` հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրերը, որոնց նպատակներն են` նպաստել ՏԻՄ-ի օրենքների կիրառմանը Գյումրի համայնքում: Կատարվել է ՀՀ Գյումրի համայնքի 2013թ. բյուջեի հետազոտություն, Գյումրու ՏԻՄ-ներին ներկայացվել է առաջարկությունների փաթեթ, ինչի հիման վրա Գյումրու համայնքի ղեկավարի 2013թ.  Բյուջետային ուղերձում ներառվել են որոշակի նկատառումներ:

 

2014թ. կազմակերպությունն իրականացրել է «Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության» ծրագիրը: 2015թ. հուլիսի 1-ից Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացրել է «Երկխոսության լսարան» ծրագիրը, որը նպատակաուղղված է ՏԻՄ-ների գործունեության, համայնքային որոշումների ու խնդիրների հրապարակայնության ու թափանցիկության ապահովմանը:

 

2015թ. Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի և Նոր սերունդ ՄՀԿ-ի աջակցությամբ իրականացրել է «Մենք բոլորս հավասար ենք» Երիտասարդներն ընդդեմ խտրականության տեղական հակախտրական փոքր դրամաշնորհային ծրագիրը:

 

2016թ. հուլիսի 1-ից Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ իրականացնում է «Ժողովրդավարական գործընթացները երկխոսության լսարանում»  ծրագիրը, որի նպատակն է՝ hանրային իրազեկության և վերահսկողության միջոցով նպաստել ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը Շիրակի մարզում,  անկախ ԶԼՄ-ի ամրապնդմանը, բազմակարծության ապահովմանը,  ՔՀԶ-ների միջև համագործակցությանը:  

 

2016թ. օգոստոսի 1-ից  Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի աջակցությամբ իրականացնում է «Երկխոսություն՝ հանուն ժողովրդավար ընտրությունների» ծրագիրը:

 

Կազմակերպության տեսլականն է առաջիկա 2 տարիներին կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել մեդիա կենտրոն, այլընտրանքային լրատվական կայք, կազմակերպել և  իրականացնել մարդու իրավունքների ճանաչմանը և պաշտպանությանը,  ժուռնալիստների մասնագիտական իրավունքների և շահերի պաշտպանությանը, խոսքի, տեղեկատվության, մամուլի, արտահայտման ազատության պաշտպանությանը, բազմակարծությանը միտված ասուլիսներ և բանավեճեր, հեռուստահաղորդաշարեր, լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, իշխանությունների, նրանց ներկայացուցիչների աշխատանքի որակի,  վարկանիշերի, հասարակական տրամադրությունների, դիտարկումների, ուսումնասիրություններ,  վերլուծություններ:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Քաղաքացիական հասարակության զարգացում